Նրա հարուցյալ զորության փառքը տեսնելու համար…

Հիսուսի կյանքի բոլոր իրողությունները Խաչն են մատնանշում:

Խաչն արհամարհված ու դաժան գործիք էր. այն մահվան խորհրդանիշն էր:

Խաչի վրա Հիսուսը վճարեց մեզ Աստծուն մոտեցնելու ճանապարհի գինը:

Խաչը մեր առջև է դնում Հոր սիրո և մարդու մեղավորության հակադրությունը:

Խաչի վրա Հիսուսն Իր կյանքը տվեց, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք:

Սակայն Նա Իր բոլոր հետևորդներին ասում է. «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը և իր խաչն ամեն օր վերցնի ու գա իմ հետևից» (Ղուկաս 9.23):

Նրան հետևելու համար պետք է վերցնենք մեր խաչը: Եթե խաչի փորձառությունը չունենանք, ինչն ամեն բանից էլ թանկ է, երբեք չենք տեսնի Նրա հարուցյալ զորության փառքը:

Ծանոթներիցս մեկն ասում էր. «Որոշ քրիստոնյաներ տարօրինակ պատկերացում ունեն արթնության մասին: Նրանք կարծում են, թե արթնությունը վերից եկող պայթյուն է, այնինչ վարի փլուզումն է դա»:

Հիսուսը Թագավոր է: Իր անհատականությամբ Նա կերտեց աստվածային թագավորության բնակիչների կերպարը: Թագավորի խոսքերն ունկնդրողները պետք է որ ցնցված լինեին (Մաթևոս 5.3-10):

Երանի հոգով աղքատներին…

Երանի սգավորներին…

Երանի հեզերին…

Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության…

Երանի ողորմածներին…

Երանի սրտով մաքուրներին… նրանք Աստծուն պիտի տեսնեն…

Երանի խաղաղարարներին…

Երանի արդարության համար հալածվողներին…

Վերոհիշյալ հատկանիշները նկարագրում են այն մարդկանց, որոնց հետ կատարվել է վարի փլուզումը: Հիսուսը եկավ սգավորների, տառապյալների ու այս կյանքում հանգիստ չունեցողների համար: Նա այսօր էլ նույնն է: Մենք պետք է մեր անձի հարցը վերջնական լուծենք, որպեսզի իրապես հանդիպենք Քրիստոսին:

Սեմի Թիփիթ