ԱՄՆ դեսպանատան բացումը Երուսաղեմում հանգեցրեց բախումների

Նախօրեին Երուսաղեմում կայացավ ԱՄՆ դեսպանատան բացումը: Միջոցառմանը ներկա էր ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփն՝ իր ամուսնու՝ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշների հետ. տեղեկացնում է CBN News-ը:

Պատմական այս իրադարձությանը իրենց ելույթներով հանդես եկան Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, վարչապետ Բենյամին Նեթանյահուն, նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները:

Մասնավորապես, Բենջամին Նեթանյահուն նշում է. «Շնորհակալ եմ, նախագահ Թրամփ, և շնորհակալ եմ բոլորիդ Ամերիկայի և Իսրայելի միջև այս դաշինքը ավելի քան երբևէ ուժեղ դարձնելու համար»:

Արարողությանը ներկա էին նաև ավետարանական հովիվներ Ջոն Հագին, Ռոբերտ Ջեֆրեսը և այլոք:

Սակայն պատմական այս իրողությունը ուղեկցվում է Իսրայելի սահմանով ձգվող զանգվածային ցույցերով ու բախումներով: «Համաս» խմբավորումը հարյուր-հազարավոր արաբ ցուցարարների է համախմբել  Գազայի հետ Իսրայելի հարավային սահմանում՝ ներխուժելու Իսրայելի տարածք, խաղաղ բնակիչներին առևանգելու նպատակով:

Հրեական լրատվամիջոցները հայտնում են շուրջ 60 ցուցարարի մահվան և երկու հազարից ավելի վիրավորների մասին: Ցույցին մասնակցողների թիվը հասնում է 50 հազարի: