Մեծագույն գայթակղություններից մեկը

Մեծագույն գայթակղություններից մեկըՈչ բոլորը գիտեին, թե ինչում էր Դավթի գաղտնիքը, նրա զորության և հաջողության գաղտնիքը: Հավատացյալ մարդիկ հասկանում էին, որ «Տէրը օգնում էր Դավիթին, ամեն ուր որ նա գնար» (Ա Մնացորդաց 18.13): Անհավատ մարդիկ տպավորվում էին թագավորի անհատականությամբ և շտապում նրա հետ հաշտություն կնքել:

Ինչպե՞ս Դավիթն իրեն կպահեր իր հաղթանակներից հետո: Արդյոք չէ՞ր հպարտանա հերթական տարած հաջողությունից: Չէ՞ր հավատա արդյոք ինքն իրեն ավելի շատ, քան իր Աստծուն:

Նա իր բոլոր հաղթանակները Աստծուն է նվիրում: Ոչինչ չի սեփականացնում: Ողջ ավարը և նվերները նա տալիս է ճշմարիտ Հաղթողին. «Դավիթ թագավորը սրանց էլ նվիրեց Տիրոջը այն արծաթի և ոսկիի հետ, որ առել էր բոլոր ազգերիցը» (Ա Մնացորդաց 18.11):

Նա օտարներից որպես ավար վերցրած բազում արծաթյա և ոսկյա իրեր հալեցնում է, վերածում անոթների և այլ առարկաների՝ այդպիսով հարստացնելով տաճարի գանձարանը: Նա Աստծուն վերադարձնում է ամեն ինչ, որ հավաքել էր իր թշնամիներից:

Մեծագույն գայթակղություններից մեկը այն հաղթանակը սեփականացնելն է, որը Աստծուց է տրված, սեփական անձին վերագրելը այն փառքը, որը միայն Բարձրյալին է պատկանում:

Դավիթը լավ օրինակ է ցույց տալիս՝ ինչպես մարդ իրեն պետք է դրսևորի հաջողության րոպեներին:

Աստծուն նվիրիր գրավված ամեն բան և երբեք ոչինչ չես կորցնի: Նրան տուր ողջ զորությունը և փառքը և երբեք չես ամաչի:

Եթե դու ինքդ և ամենը, ինչ ունես՝ ընծայված եք Աստծուն, Նա հոգ կտանի ամեն ինչի մասին լավագույն ձևով:

Միայն նա, ով ամեն բան Աստծուն է նվիրել, չի ճաշակի պարտության դառնությունն ու ամոթը:

Չեմպիոնի գավաթը ձեռքում պահելով, արժանի վայրում հայտնվելով, պատվի արժանանալով՝ շտապիր այդ ամենը Աստծուն նվիրել: Նրա հետ ավելին ձեռք կբերես: Առանց Նրա ամեն բան կկորցնես:

Միխայիլ Չերենկով