Լավ ավարտելը նույնպես կարևոր է

Լավ ավարտելը նույնպես կարևոր է Բոլորս գիտենք, որ հրաշալի է լավ ընթացք ունենալը, լավ ձեռքբերումներ ու նվաճումներ ունենալը, բայց հաճախ մոռանում ենք այն, որ առավել կարևոր է սկսած գործի ավարտը:

Իսկ թե ինչ ավարտ կունենա սկսածդ գործը, կախված է արդեն…

Ահա հինգ քայլ, որ կօգնի  հաստատուն մնալ Աստծո ճանապարհներին ու լավ ավարտել ընթացքը:

Ապրել սուրբ կյանքով:

Այն ամենամեծ դժվարությունը կարող է հանդիսանալ նպատակին հասնելու ճանապարհին և այս հարցում հավատացյալը կարիք ունի լսելու  և աղոթելու Աստծուն՝ նրա օրենքներին ու պատվիրաններին համաձայն:

Ունենալ նպատակ:

Հիսուսը գիտեր, թե ինչ է Հայրն  իրեն պատվիրել անել:

Ազնիվ լինել նպատակներում: Օրինակ՝ Իսրայելի Սողոմոն ու Սավուղ արքաները գիտեին, թե Աստված իրենց ինչ է պատվիրել, սակայն,  նրանք կորցրեցին իրենց ուղին՝ անձնական ցանկություններն իրականացնելու համար:

Ժառանգություն թողնել: Մեզ պետք է հաճախ մտածել, թե մեր արածներն ինչ հետևանքներ են ունենալու և ինչ ենք թողելու մենք մեր հետևից: Նրանք, ովքեր լավ ավարտ են ունեցել, փոխանցել են մարդկանց այն, ինչ Աստված արել է իրենց կյանքերում:

Լավ անուն թողնել:

Ի՞նչ անուն ենք թողնելու երկրի վրա: Ոմանք բարի համբավ են թողնում, ոմանք՝ չար, և այդ կարևոր է յուրաքանչյուր մարդու համար: Պարտադիր չէ, որ ձեր անունը գրված լինի պատմության մեջ, խոսքը վերաբերում է ձեր մտերիմների ու հարազատների շրջանում լավ անուն թողնելուն:

Եթե Տիրոջը հնազանդ եք, ուրեմն լավ կավարտեք ձեր ընթացքը:

Ջոն Սթանկո