Իր Խաչով… Աստվածաշնչյան համարներ

Իր Խաչով… Աստվածաշնչյան համարներ«Նրանք աղաղակում էին և ասում. խաչիր, խաչիր դրան» (Ղուկաս 23.21):

«Ասում էր, թե պետք է մարդի Որդին մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի և խաչվի և երրորդ օրը հարություն առնի» (Ղուկաս 24.7):

«Մեր մեղքերն իր մարմնումը խաչափայտի վրա բարձրացրեց, որ մեղքերիցը հեռանալով՝ արդարության համար ապրենք, որ նրա խոցերովը բժշկվեցիք» (Ա Պետրոս 2.24):

«Նրանք, որ Քրիստոսինն են, իրենց մարմինը խաչ հանեցին կրքերովը և ցանկություններովը միասին» (Գաղատացիս 5.24):

«Եվ նա ժողովուրդն իր աշակերտների հետ իր մոտ կանչեց և նրանց ասաց. ով որ ուզում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանա և իր խաչը վեր առնի և իմ ետևից գա» (Մարկոս 8.34):

«Եվ ով որ իր խաչը վեր չառնի և իմ ետևից գա, նա չի կարող իմ աշակերտ լինել» (Ղուկաս 14.27):

«Ավետարանը քարոզելու՝ ոչ թե խոսքի իմաստությամբ, որպեսզի ունայն չլինի Քրիստոսի խաչը։ Որովհետև խաչի խոսքը կորածների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածներիս համար Աստծո զորություն է» (Ա Կորնթացիս 1.17-18):

«Սակայն ինձ քավ լիցի պարծենալ, բայց միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով. որ նրանով աշխարհն ինձ համար խաչված է, և ես էլ աշխարհի» (Գաղատացիս 6.14):

«Թեև խաչվեց տկարությունից, բայց կենդանի է Աստծո զորությունովը. որ մենք էլ թեև տկարանում ենք նրա համար՝ բայց կենդանի կլինենք նրա հետ Աստծո զորությունովը ձեզ համար» (Բ Կորնթացիս 13.4):

«Մտիկ տանք հավատքի զորագլուխին և կատարողին՝ Հիսուսին, որ իր առաջին դրված ուրախության փոխանակ խաչը հանձն առավ, և ամոթն արհամարհելով՝ Աստծո աթոռի աջ կողմը նստեց» (Եբրայեցիս 12.2):

«Եվ երկուսին մեկ մարմնով հաշտեցնի Աստծո հետ՝ իր խաչովը, թշնամությունը նրանով սպանելով» (Եփեսացիս 2.16):