Աստծո Խոսքը՝ հավատացյալի ներսում

Աստծո Խոսքը՝ հավատացյալի ներսում«Արդ այն որ դուք լսեցիք սկզբիցը, թող բնակվի ձեզանում. եթե բնակվի ձեզանում այն, որ սկզբիցը լսեցիք, դուք էլ կբնակվեք Որդու և Հոր մեջ» (Ա Հովհաննես 2.24)։

Աստծո Խոսքը պետք է բնակվի հավատացյալի ներսում: Աստծուն ճանաչում ենք, եթե Նրա պատվիրանները պահում ենք: Եթե ասում ենք, թե ճանաչում ենք Աստծուն և չենք պահում Նրա պատվիրանները, ուրեմն ստախոս ենք: Այսպես է պնդում Աստծո Խոսքը Հովհաննես առաքյալի շուրթերով:

Աստծո Խոսքը պետք է բնակվի հավատացյալի ներսում: Ներսում բնակվել նշանակում է պահել այդ Խոսքը, հազանդվել Տիրոջ պատվիրաններին և ճանաչել ու կատարել Նրա կամքը: Եթե Աստծո Խոսքը բնակվի մեր ներսում, մենք էլ կբնակվենք Հոր և Որդու մեջ:

Եթե մեր մեջ չբնակվի Նրա Խոսքը, մենք չենք բնակվի Նրանց մեջ: Պարզ և հստակ աստվածաշնչյան ճշմարտություն: Տիրոջ Խոսքն ընդունողները ընդունում են Տիրոջը: Տիրոջ Խոսքը մերժողները՝ մերժում են հենց Նրան: Թույլ տանք, որ Աստծո Խոսքը բնակվի մեր ներսում, որպեսզի մենք էլ բնակվենք Հոր և Որդու մեջ:

Տեր Հիսուսի անունով Նրա Խոսքը ընդունելու և պատվիրաններին հնազանդվելու կամք ու խոնարհություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան