Հրաժարվիր քո ծուլությունից. վկայություն

Կյանքում մարդու կայացման ճանապարհին բազում արգելքներ կան. Նիկոլայ Վիսոչինի վկայության համաձայն՝ այդ արգելքները երկուսն են՝ ծուլությունն ու խմիչքը: Բայց եթե մարդը որոշում է կայացնում և ընտրում՝ Աստծուն հետևել, ամեն արգելք կորցնում է իր զորությունը Ամենակարող Աստծո առջև:

«Մեկ անգամ Աստված ցույց տվեց ինձ կյանքի հանգամանքների միոջոցով, որ պետք է ազատվեմ ծուլությունից: Ծուլությունը այն ժամանակ այնքան էր տիրել ինձ, որ ես պարզապես ոչինչ անել չէի ցանկանում: Ցանկացած աշխատանք ինձ հարմար չէր. մեկ աշխատավարձը դուրս չէր գալիս, մեկ՝ աշխատանքի տեսակը, կամ մեկ ուրիշ պատճառ կար: Եվ հանկարծ եկավ մի պահ, երբ բացեցի սառնարանը. այն դատարկ էր: Մթերք գնելու գումար չունեի և հասկացա, որ արդեն պատրաստ եմ ամեն տեսակ աշխատանք կատարելու:

Այսօրվա պես հիշում եմ այն օրը, երբ ասացի. «Տե՛ր, տուր ինձ ցանկացած աշխատանք: Եվ ինձ ընդամենը մի քանի օր անց առաջարկեցին մի գերեզման սալիկապատել: Գումարը չնչին էր այդ աշխատանքի դիմաց, բայց գոնե կար»:

Նիկոլայը հանդիպում է պատվիրատուի հետ, վերջինս տանում է նրան գերեզման, ցույց տալիս արվելիք աշխատանքը և հեռանում: Կոլյան հանում է գործիքները և սկսում իր աշխատանքը: Հանկարծ նրա ուշադրությունն է գրավում գերեզմանաքարի վրա արված գրառումը՝ մահացողի ազգանունը «Լեն», որը ծուլություն է նշանակում:

«Հազիվ պահեցի գործիքը ձեռքիս,- պատմում է Նիկոլայը:- Այն ժամանակ դեռևս չէի ճանաչում Աստծուն մոտիկից, բայց հասկանում էի, որ Նա ցանկանում է շփվել ինձ հետ: Անսովոր մի բան ստացվեց. ես հուշարձան էի պատրաստում Լենի՝ «Ծուլության» համար: Հասկացա, որ ինքս պետք է թաղեմ իմ ծուլությունը»:

Անցնում է կարճ ժամանակ, և նրան մեկ այլ աշխատանք են առաջարկում հինգ աստղանի հյուրանոցում:

Մահ, թե կյանք

«Աստված հաճախ երազների միջոցով է ինձ հետ խոսում: Երբ ես նոր էի ապաշխարել, չէի կարողանում հրաժարվել ալկոհոլից: Ինձ թվում էր, որ ես հարբեցող չեմ, այլ ինձ մի փոքր կարելի է խմել»:

Մեկ օր Նիկոլայը երազ է տեսնում, որը լիովին փոխում է նրա վերաբերմունքը խմիչքի նկատմամբ:

Երազում նա տեսնում է իր համադասարանցուն, ով մահացել էր, ընդ որում՝ մահացել ալկոհոլի չարաշահումից: Վերջինս նստած էր մի տան դիմաց իր ինչ-որ աղջկա հետ: Երիտասարդները տեսնելով Նիկոլային, ով իրենց էր մոտենում, վեր են կենում և մտնում տուն:

Տան բաց պատուհանից դեպի ներս Կոլյան տեսնում է բազում մարդկանց, ովքեր սեղանի շուրջ նստած հարբում էին: Տեսնելով նրան՝ բոլորը աղաղակում են՝ «Ե՛կ, մեզ միացիր, ի՞նչ ես կանգնել և նայում»:

Առավոտյան արթնանալով՝ նա որոշում է կայացնում՝ «Տե՛ր, ես հասկացա: Ես կյանքն եմ ընտրում: Եվ որոշում եմ կայացնում այլևս երբեք չդիպչել ալկոհոլին»:

«Աստված տվել է ինձ ընտրության իրավունք: Նա այդ երազի միջոցով ցույց տվեց, որ եթե չհրաժարվեմ իմ վատ սովորություններից, ապա կմահանամ: Կանգնելով կյանքի և մահվան ընտրության միջև՝ ես ընտրեցի կյանքը»:

Աղբյուր՝ skydoor.org