Որովհետև Ես հավանել եմ քեզ…

Որովհետև Ես հավանել եմ քեզ...«Այլևս քեզ չեն ասի՝ Թողված, և քո երկրին այլևս չեն ասի՝ Ավերակ, այլ քեզ պիտի ասվի՝ Իմ հավանածը, և քո երկրին՝ Ամուսին ունեցող, որովհետեւ Տերը քեզ հավանելու է, և քո երկիրն ամուսնանալու է» (Եսայի 62.4)։

Մարդն առանց Աստծո նման է թշնամու արշավանքից հետո ավերակ դարձած երկրի: Մարդն առանց Աստծո նույն ապրումներն ու հոգեվիճակն ունի, ինչ ամուսնու կողմից լքված կինը: Սակայն Աստված փափագ ունի՝ շտկելու մեր կյանքի անհույս ու հիասթափեցնող իրավիճակները:

Աստված սիրում է մեզ և փափագում լցնել մեր կյանքը ապահովությամբ ու խաղաղությամբ: Եվ այդ ամենը կախված է մեր և մեր Աստծո միջև առկա հարաբերություններից:

Աստծո հետ հարաբերությունների բանալին Նրա բարեհաճությանն արժանանալն է: Մենք չենք կարող արժանանալ փրկության: Դա շնորհ է Տիրոջից: Սակայն կարող ենք ապրել ու գործել այնպես, որ Տերը ասի՝ այլևս քեզ չեն ասի լքված և ավերակ, որովհետև Ես հավանել եմ քեզ…

Տեր Հիսուսի անունով Նրա բարեհաճությունը ծնող ապրելակերպ և Աստծո հավանածը լինելու իրողություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան