Այս օրը. Քրիստոնեական ուսմունքի սյուն՝ Հենրի Բարկլի

Այս օրը. Քրիստոնեական ուսմունքի սյուն՝ Հենրի Բարկլի«Ոչ ոք չէր կարող լինել դոկտոր Բարկլիի կողքին՝ առանց նկատելու, որ նա ապրում և շնչում է այլ աշխարհում:

Հոգու իրողություններն իրական էին նրա համար». սա մի մարդու գնահատականն էր, ով ճանաչում էր նրան՝ Արթուր Ջեյմս Մեյսոնի:

Վերջինս աշխատում էր Աստվածաբանության հետազոտություններում, որը հենց Հենրի Բարկլին էր հիմնել տարիներ առաջ՝ պահպանելով այն ուժգին պայքարով:

Հենրին ծնվել էր 1835թ-ին. չափազանց տկար: Իր հասուն տարիքում շատ անգամ նա նույնիսկ չէր կարողանում քայլել: Եռանդուն զբաղմունքները քննարկման ենթակա չէին նրա դեպքում:

Այդպիսով, նա ուղղում է իր ողջ էներգիան և եռանդը հովվության և ուսուցչության ոլորտ՝ դառնալով իր ժամանակների մեծագույն գիտնականներից մեկը՝ Թագավորական համալսարանի և Քեմբրիջի պրոֆեսոր, Աստվածաշնչյան ճշմարտության և արդի քննադատների կողմից Առաքյալների ուսմունքների հավատարիմ պաշտպան:

Այս օրը. Քրիստոնեական ուսմունքի սյուն՝ Հենրի ԲարկլիՆրա ներդրումները հսկայական էին, նրա ոճը՝ հաճելի, ուսումնասիրությունները՝ զգուշավոր, ընկերակցությունն ու խորհուրդները՝ արժեքավոր: Նա խթանում է Քեմբրիջի համալսարանում աստվածաբանական դասընթացները և ըստ իր ժամանակակիցների՝ «նրա դասախոսությունները դառնում են լավագույնները այդ ֆակուլտետում»:

Նրա գործերից մի քանիսն առնչվում են Սուրբ Հոգուն, բացի այդ ստեղծագործությունների թվում են «Ապոկալիպսիսի» վերաբերյալ մեկնաբանությունը, հունարեն տարբերակով Հին Կտակարանը և այլն: Նա փորձում է իր բոլոր դասախոսությունները, գրվածքները հասկանալի և մատչելի դարձնել լսարանին:

Ընդհուպ մինչև վերջին պահը Հենրին մտածում էր մյուսների մասին: Մահվանից մեկ տարի առաջ նա ծառայում էր մի քանի տարեց և քրոնիկ հիվանդությամբ տառապող անձանց, ում մասին երկար ժամանակ հոգ էր տանում: 1917թ-ի ապրիլին գրիպի ծանրագույն հիվանդությամբ նրա առողջականը սկսում է վատթարանալ:

Այդ ժամանակ նա 83 տարեկան էր: Այնքան ուժգին էր նրա ցանկությունը՝ ավարտելու որոշ գրվածքներ, որ նա գրեթե ապաքինվում է: Երբ հասկանում է, որ մահը վրա է հասել, խնդրում է, որպեսզի իր համար մեղավորի աղոթք կարդան՝ «Տե՛ր, ողորմած եղիր իմ՝ մեղսավորիս, նկատմամբ»:

Այս օրը՝ 1917թ-ի մայիսի 10-ին, Հենրի Բարկլին մահանում է: Նրան բնութագրում են որպես «քրիստոնեական ուսմունքի սյուն և քրիստոնեական կյանքի օրինակ»:

Աղբյուր՝ christianity.com