Մի դատապարտեք ձեզ. Ջոյս Մայեր

«Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսումը լինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես» (Հռոմեացիս 8.1):

Մի դատապարտեք ու մի վատաբանեք ձեզ, երբ ձեր օրը վատ է դասավորվում, կամ էլ ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում անել: Պարզապես նորից փորձեք: Երբ երեխան սովորում է քայլել, նա բազմիցս ընկնում է: Սակայն ոչ քիչ վնասվածքներ ձեռք բերելու հետ միասին՝ նա, ի վերջո, սովորում է քայլել:

Եթե ինչ-որ հարցում անհաջողություն եք կրել, մի հիասթափվեք: Հենց որ գալիս է ինքնադատապարտումը, միանգամից ասեք ինքներդ ձեզ, որ դուք ապրում եք Սուրբ Հոգու առաջնորդությամբ:

Բախվելով անհաջողության հետ՝ մի մտածեք ձեր մասին՝ որպես անհաջողակի: Չէ՞ որ իրականում ձեր անհաջողությունը ընդամենը ոչ ճիշտ քայլերի արդյունք է եղել: Ուժեղ կողմերի հետ միասին դուք ունեք նաև թույլ կողմեր: Ուստի ձեզ օգնության կգա Աստված և կդրսևորի Իր զորությունը այնտեղ, որտեղ դուք տկար եք: