Դեպք կրկեսում, որ երբեք չեմ մոռանա

Մեկ օր, երբ դեռ պատանի էի, ես ու հայրս կանգնած էինք հերթում՝ կրկեսի տոմսեր գնելու: Վերջապես, մեր և դրամարկղի միջև ընդամենը մեկ ընտանիք մնաց:

Այդ ընտանիքն ինձ վրա մեծ տպավորություն գործեց: Ութ երեխա, երևի մինչև 12 տարեկան: Պարզ էր, որ նրանք շատ գումար չունեին: Նրանց հագուստը թանկ չէր, բայց բոլորը մաքուր էին և կոկիկ հագնված:

Երեխաներն իրենց զուսպ էին պահում, բոլորը հերթի մեջ էին՝ ծնողների հետևում կանգնած և միմյանց ձեռք բռնած: Նրանք հուզմունքով խոսում էին ծաղրածուների, փղերի և այլ ելույթների մասին, որոնք պատրաստվում էին տեսնել: Ակնհայտորեն, դա մի մեծ իրադարձություն էր նրանց համար:

Հայրն ու մայրը՝ որպես ընտանիքի գլուխներ, կանգնած էին առջևից: Մայրը ամուսնու ձեռքը բռնել էր այնպես՝ ասես ասում էր. «Դու իմ ասպետն ես՝ փայլուն զրահներով»: Իսկ նա էլ ժպտում էր և հպարտությամբ կնոջը նայում այնպես, ասես ասում էր. «Դու իմ կյանքի սերն ես»:

Գանձապահը նայեց հորը և հարցրեց, թե քանի տոմս է պատրաստվում գնել: Նա ուրախությամբ պատասխանեց. «Խնդրում եմ, տվեք ինձ ութ մանկական և երկու մեծերի համար նախատեսված տոմս»:

Գանձապահը ասաց բոլոր տոմսերի գինը միասին հաշված: Կինը մի պահ թողեց ամուսնու ձեռքը, իսկ վերջինիս շուրթերն էլ լարվածությունից սկսեցին դողալ: Նա մի փոքր առաջ գնաց և հարցրեց. «Որքա՞ն դուք ասացիք»:

Գանձապահը նորից կրկնեց ընդհանուր գումարը: Պարզ էր, որ նա բավարար գումար չուներ: Հիմա ինչպե՞ս պետք է շրջվեր և երեխաներին ասեր, որ իրենք այսօր կրկես չեն նայելու:

Ես ու հայրս դիտորդների պես հետևում էինք, թե ինչ էր կատարվում: Եվ հանկարծ հայրս գրպանից հանեց 5 դոլար և գցեց գետնին: Ասեմ, որ մենք հարուստ չէինք՝ բառի բուն իմաստով: Հետո հայրս կռացավ, վերցրեց գումարը, դիմեց այդ տղամարդուն և ասաց. «Ներեցեք, պարո՛ն, սա ձեր գրպանից ընկավ գուցե»:

Տղամարդը հասկացավ, թե ինչ է կատարվում: Նա օգնություն չէր խնդրել, բայց, անշուշտ, գնահատում էր այդ հուսահատ, անհարմար դրության մեջ իրեն հասցված օգնությունը: Նա նայեց ուղիղ հորս աչքերի մեջ, վերցրեց նրա ձեռքը և ուժեղ սեղմեց, ապա արցունքներն աչքերին շնորհակալություն հայտնեց. «Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, պարո՛ն: Սա իսկապես մեծ նշանակություն ուներ իմ և իմ ընտանիքի համար»:

Ես ու հայրս վերադարձանք մեքենայի կայանատեղի և գնացինք տուն: Այդ երեկո մենք չգնացինք կրկես, բայց մի փոքր անգամ չէինք ափսոսում դրա համար:

Աստված հզոր զենքն էր տվել մեզ, մեծ զորություն՝ բարի գործեր անելու հնարավորությունը, այս աշխարհը մի փոքր փոխելու հնարավորությունը: Մի՛ մոռացեք լինել բարի ուրիշների հանդեպ:

Գերմանացի փիլիսոփա Ֆեյերբախն ասել է. «Բարությունը երջանկության տանող կամք է»:

Եթե դու ուզում ես երջանկություն ունենալ, ապա հիշիր՝ բարությունը կամք է, որը տանում է երջանկության:

Աղբյուր՝ bible-facts.ru