Այս օրը. Շառլոտտա Թաքեր

Այս օրը. Շառլոտտա ԹաքերՇառլոտտա Թաքերը 54 տարեկան էր, երբ մեկնում է Հնդկաստան՝ առաքելական գործունեության: Այդ ամենը նա անում է իր սեփական միջոցներով:

Շառլոտտան ծնվել է այս օրը՝ 1821թ-ի մայիսի 8-ին: Հայրը Հենրի Ջորջ Թաքերն էր՝ Արևելահնդկական ընկության տնօրենը: Չունենալով ֆինանսական խնդիր և լինելով բավականաչափ գթասիրտ անձնավորություն՝ այս օրիորդը բազմաթիվ մանկական գրքեր է հրատարակում «Անգլիայի տիկինը» խորագրով: Ավելի վաղ չէր կարող մեկնել Հնդկաստան, քանի որ տասնութ տարի շարունակ խնամում էր իր ծեր ծնողներին, զարմիկներին և զարմուհիներին. վերջիններիս ծնողները մահացել էին Հնդկաստանում ծագած ապստամբության հետևանքով:

Իր զարմիկների ու զարմուհիների հետ նա խաղում էր, պարում, շեքսպիրյան գրականություն կարդում: Ոչ ոք չէր ցանկանում, որ Շառլոտտան հեռանա:

Մինչ մեկնելը նա սկսում է նախօրոք ուսումնասիրել հինդի լեզուն: Արդեն ժամանելուն պես սկսում է գրի առնել և օտար լեզվով մտապահել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «Տեր Հիսուս այստեղ է. Նա օրհնություն է տալիս»: Շատ կարճ ժամանակահատվածում նրան հաջողվում է սահուն տիրապետել լեզվին: Նրա նպատակն էր՝ ծառայել կանանց ծածկարաններում, որտեղ բավական լուրջ հաջողություններ է ունենում:

Ցանկանալով ամեն կերպ ընդգրկվել հնդիկների շարքերը՝ նա սկսում է վարվել նրանց բարքերին համապատասխան՝ շահելով շատերի սրտերը: Բոլորը սիրում էին տեսնել՝ ինչպես է նա երգում, նվագում, և ինչպես է այդ պահին փայլում նրա դեմքը: Բոլորը նրան «սիրելի մորաքույր» էին անվանում:

Ամեն տարի նա մեկ ամիս արձակուրդի էր մեկնում՝ այդ ընթացքում պատմություններ գրելով կամ իր խորհրդածումներից գրառումներ կատարելով՝ Քրիստոսի ուսմունքների, առակների շուրջ, որոնք լիովին մատչելի էին հնդիկ ընթերցողի համար: «Օրհնության 8 գոհարները» կամ «Գանձով լի պարկ» և այլ ստեղծագործությունները մեծ լսարան են ձեռք բերում հատկապես նրա մահից հետո՝ 1893թ-ին:

Աղբյուր՝ christianity.com