Նախկին մահմեդականը Կոսովոյում հիմնում է քրիստոնեական եկեղեցի

Ուրիմ Բոդժաչը մեծացել է Կոսովոյում և միշտ ատելությամբ է լցված եղել քրիստոնյաների հանդեպ: Մի ժամանակ համոզված մահմեդականը, սակայն, այժմ հասցնում է Բարի Լուրը իր հարևան մահմեդականներին:

Ամեն բան փոխվել է այն բանից հետո, երբ հորաքույրը նրա հետ Ավետարանով է կիսվել, ինչից որոշ ժամանակ անց նա քրիստոնեություն է ընդունել. տեղեկացնում է gcshelp.org-ը:

Այս նախկին մահմեդականը այժմ Կոսովոյում հիմնում է առաջին եկեղեցին՝ վերջին 700 տարիների ընթացքում:

«Ինձ համար մեծ պատիվ է Աստծուն ծառայելն այստեղ,- կիսվում է արդեն հովիվ Ուրիմ Բոդժաչը:- Իհարկե, մենք ունենում ենք տարբեր խնդիրներ և դժվարություններ: Լինում են հետապնդումներ և հալածանքներ, չէ՞ որ մարդկանց 99%-ն այստեղ՝ Մալիշևում, մահմեդականներ են: Մեզ՝ քրիստոնյաներիս առաջին սերնդին, շատ անհրաժեշտ են ձեր աղոթքները: Աղոթեք մեզ համար, որպեսզի մենք կանգնենք հանուն Քրիստոսի, հասնենք մինչև վերջ»: