Գեղեցիկի մասին. աստվածաշնչյան համարներ

«Մեկ բան եմ խնդրում Տերիցը. և այն շատ կփափագեի, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերը, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ և նրա տաճարին զննելով մտիկ տամ» (Սաղմոս 27.4):

«Օրհնեցեք Տիրոջը, որովհետև բարի է մեր Աստծուն սաղմոս ասել, որովհետև քաղցր և գեղեցիկ է օրհնաբանությունը» (Սաղմոս 147.1):

«Նա քեզ գեղեցիկ պսակ կտա քո գլխի համար, և փառքի թագ կպարգևի քեզ» (Առակաց 4.9):

«Ինչ որ է մի ոսկի օղակը խոզի քթին, այն է մի գեղեցիկ կին, որ խոհեմություն չունի» (Առակաց 11.22):

«Ի՜նչ գեղեցիկ են սարերի վրա ավետարանչի ոտքերը, որ խաղաղություն է քարոզում, բարիք ավետում, փրկություն քարոզում, որ ասում է Սիոնին՝ քո Աստվածը թագավոր է» (Եսայի 52.7):

«Որպե՜ս գեղեցիկ են նրանց ոտքերը, որ խաղաղություն են քարոզում և բարի բաներ են ավետիք տալիս» (Հռոմեացիս 10.15):