1909թ-ի այս օրը. Շելդոն Ջեքսոն

 1909թ-ի այս օրը. Շելդոն ՋեքսոնՇելդոն Ջեքսոնի մասին թերթերը գրում էին բազմիցս, նույնիսկ անգամներ հիշատակում էին, որ մահացել է, մինչդեռ նա շարունակում էր ակտիվ կենսաձև վարել: Գրում էին նրա կյանքի ամեն ոլորտի մասին: Իսկ ահա այս օրը՝ 1909թ-ի մայիսի 2-ին, թերթերում և ամսագրերում տեղ են գտնում նրա առաքելական աշխատանքների մասին նյութերը: Գրեթե միևնույն ժամանակ նա մահանում է՝ վիրահատությունից հետո:

Շելդոնը միսիոներ է դառնում Միացյալ Նահանգներում: Ասում են՝ նա բավականին թույլ առողջական ուներ: Տեսողությունը թույլ էր, հաճախ էր հիվանդանում:

Բայց երիտասարդը հակառակն է ապացուցում բոլորին: Չնայած իր կարճահասակությանը, նա լի էր էներգիայով: Ոչ մի այլ միսիոներ չի կարող գերազանցել նրա ձեռքբերումները Ամերիկայում: Նա շուրջ 100 երիցական եկեղեցի է հիմնում Ամերիկայի 10 նահանգում՝ Կոլորադոյում, Այդահոյում, Այովայում, Մինեսոտայում, Մոնտանայում, Նեբրասկայում, Նևադայում, Յուտայում, Վիսկոնսինում և Վայոմինգում: Բացի այդ նա դպրոցներ է հիմնում Արիզոնայում և Նյու Մեքսիկոյում:

Սակայն այն աշխատանքը, որի համար նրան շատերը հիշում են, ծավալվում է Ալյասկայում: Բավական բեղուն գործունեությունից հետո այս անձնավորությունը դառնում է Ալյասկայի կրթության գլխավոր գործակալը:

Այդ ժամանակ ԱՄՆ-ի կառավարությունը ամեն կերպ փորձում էր ձուլել բնիկ ամերիկացիներին: Նրանք գտնում էին, որ կրթությունը լավագույն լծակն է դրա համար: Հնդիկ երեխաներին վերցնում էին իրենց ընտանիքներից և տեղավորում գիշերօթիկ դպրոցներում: Թեև Շելդոնը համաձայն էր միատարր հասարակության մտքին, սակայն դեմ էր ընտանիքները մասնատելուն: Այդ նկատառումով նա դպրոցներ է բացում էսկիմոսների գյուղերում: Ֆինանսավորման համար կապվում է առաքելական գործակալությունների հետ: Օգնությունը հասնում է ճիշտ ժամանակին:

Շելդոնի հորդորն էր ուսուցիչներին և աշակերտներին՝ պահպանել բարոյական կարգադրությունը: Նա նաև դիմում է խոշոր բողոքական համայնքների օգնությանը: Այսպես, միահամուռ ուժերով նա բավական հուսադրող արդյունքների է հասնում:

Մտահոգվելով ալեուտների սննդի ռեսուրսների խնդիրներով՝ Շելդոնն օգնության ձեռք է մեկնում և թերևս իր մեծագույն ներդրումը կատարում այստեղ, քանի որ շատ էր սիրում այս մարդկանց: Շելդոնի ձեռքբերումների շարքին է հաշվեգրվում ալեուտներին սովից, ոչնչացումից փրկելու, ինչպես նաև այստեղ մսի լրջագույն արդյունաբերություն հիմնելու մենաշնորհը:

Աղբյուր՝ christianity.com