Համար մեկ բանտարկյալը. Ռիչարդ Վուրմբրանդ

Համար մեկ բանտարկյալը. Ռիչարդ Վուրմբրանդ1948թ-ի ապրիլի 28-ն էր, հրաշալի կիրակնօրյա մի առավոտ…

Հովիվ Ռիչարդ Վուրմբրանդը քայլում էր դեպի եկեղեցի, սակայն այդպես էլ տեղ չի հասնում: Շուրջ ութ և կես տարի կինն ու որդին որևէ լուր չեն ունենում նրանից, նույնիսկ չեն իմանում՝ ո՞ղջ է, թե՞ մեռած: Որոշ նախկին բանտարկյալներ փորձում են հավաստիացնել կնոջը՝ Սաբրինային, որ ամուսինը մահացել է կոմունիստական բանտում: Սակայն կինը դեռ շարունակում է հուսալ…

Վուրմբրանդի անհետացումը բավականին կանխատեսելի էր: Այդ օրերում ցանկացած մեկը, ով գործում էր ընդդեմ գործող վարչակարգի, ազատազրկվում էր կամ մահվան դատապարտվում: «Կուլտերի կոնգրեսում» Ռիչարդին ևս ուղղում են այդ հարցը: Կինը դիմում է ամուսնուն՝ «մաքրի՛ր Քրիստոսի դեմքի ամոթը», ինչին ամուսինը պատասխանում է, որ այդ քայլով նա հնարավոր է այլևս կորցնի իրեն: «Ինձ պետք չէ երկչոտ ամուսին»,- հետևում է պատասխանը: Այսպիսով Ռիչարդը ոտքի է կանգնում և 4000 պատվիրակներին ասում, որ որպես քրիստոնյաներ, իրենց նպատակն է փառավորել Աստծուն և միմիայն Նրան:

Ընդհատակյա գործունեությամբ զբաղվող հովիվը տուն է վերադառնում և շարունակում Ավետարանը քարոզել բոլորին: Նա ծպտյալ Աստվածաշնչեր է ներմուծում Ռուսաստան, քարոզում ընդդեմ կոմունիստական վարչակարգի… Եվ մի օր էլ անհետանում է:

Դեպի եկեղեցի քայլելու ճանապարհին նրան կանգնեցնում է ոստիկանությունը: Մի քանի մարդ դուրս են գալիս մեքենայից և վերջինիս ներս հրում: Նրան տանում են կենտրոնակայան, այնուհետ բանտարկում՝ անվանելով՝ «Բանտարկյալ համար մեկ»:

Հովիվ Ռիչարդի ազատազրկման տարիները բաղկացած էին կանոնավոր խոշտանգումներից և ուղեղի «լվացումներից»:

Օրական 17 ժամ ձանձրալի և տհաճ արտահայություններ էին հնչում նրա ականջներին՝ կոմունիզմը լավ է, քրիստոնեությունը՝ հիմարություն: Հանձնվի՛ր, հանձնվի՛ր: Անգամներ նրան մահամերձության աստիճանի են հասցնում՝ կտտանքների ենթարկելով, սակայն հրաշքով փրկվում է, իսկ մյուսները՝ ոչ:

8 և կես տարի հետո՝ 1956թ-ին Վուրմբրանդը ազատ է արձակվում: Կինը՝ Սաբրինան, ևս երեք տարի բանտարկության է ենթարկվում: Այդ ընթացքում նրանց 9-ամյա որդին որբանոց է տեղափոխվում:

Այնուհետ՝ ազատության մեջ հայտնվելով՝ Վուրմբրանդները գաղտնի եկեղեցական գործունեություն են սկսում: Այս անգամ հովիվը կրկին ազատազրկվում է՝ մինչև 1964թ-ը:

1965թ-ին արևմտյան եկեղեցիները դուրս են բերում նրան Ռումինիայից: Ամուսինները սկսում են պատմել այնտեղ մնացածների դժվարին կացության մասին: Այնուհետ Վուրմբրանդը ելույթ է ունենում Միացյալ Նահանգների սենատի առջև:

Նրան հրավիրում են հարյուրավոր մարդկանց առաջին խոսելու: Արդեն 1967թ-ին «Համար մեկ բանտարկյալը» ընդգրկվում է առաքելական ծառայության մեջ, որն այժմ հայտնի է որպես «Նահատակների ձայնը»՝ նվիրված բոլոր նրանց, ովքեր տառապել են հանուն Քրիստոսի:

Այսպիսով Ռիչարդն ու Սաբրինան կարողանում են հարատևել իրենց սիրո զորությամբ: «Եթե սիրտը մաքրված և սրբված է Քրիստոսի սիրով և եթե այն իրապես նվիրված է Հիսուսին, այն կարող է ամեն տեսակ փորձությունների դիմակայել,- գրում է Վուրմբրանդը,- Աստված մեզ չի դատելու ըստ նրա, թե որքան բան ենք վերապրել, այլ ըստ նրա, թե որքան ենք սիրել…»:

Աղբյուր՝ christianity.com