Հոգևոր տարիքի մասին. Չարլզ Սպերջեն

Աստծո եկեղեցում կան անդամներ, ում արդեն «երեխաներ» չես կոչի։ Նրանք հասունացել են, այնպես որ նրանց լիիրավ կերպով կոչում են «հայրեր»։

Միջին դասը, ովքեր հոգով են առաջնորդվում, կոչվում են «երիտասարդներ»։ Բնական տարիքի և հոգու ու սրտի իրական վիճակի միջև հաճախ մեծ տարբերություն կա։

Որոշ ծերեր «երեխաներից» մեծ չեն, մինչդեռ որոշ երեխաներ արդեն հիմա «երիտասարդներ» են Աստծո ողորմության համեմատ, իսկ որոշ երիտասարդներ էլ, չնայած իրենց երիտասարդությանը, «հայրեր» են հանդիսանում եկեղեցում։

Աստված Իր մի քանի աշակերտներին օժտել է մեծ ողորմությամբ և իրենց երիտասարդ տարիների մեջ հասուն այրեր դարձրել։ Հիշեք Հովսեփին, Դավթին, Սամուելին, Ովսեին, Տիմոթեոսին։

Եվ այսպես, մենք խոսում ենք ոչ թե տարիքի, որ սահմանվում է՝ ըստ մարդու կենսաբանական տարիքի, այլ հոգևոր հասունության մասին։ Հոգևոր հասունությունը զարգացումից կախված հարց է. այդ է պատճառը, որ մեր մեջ կան երեխաներ, երիտասարդներ և հայրեր։ Երեխաներ լինելով՝ ձեր գիտելիքը բավարար էր փրկություն ստանալու համար. դուք գիտեիք Հորը, և Աստված օրհնում է այդ գիտությունը։ Բայց հիմա դուք գիտեք ավելին Աստծո Խոսքի մասին, հիմա դուք ունեք պատկերացում փրկության գործի լայնության և երկարության մասին, բարձրության ու խորության մասին, քանի որ ձեր ուսուցիչն Աստված է։

Երեխաները հայրերի պես չեն, որովհետև դեռևս հաստատված չեն, իրենց այնպես չեն արդարացրել, այնպես ամուր չեն կանգնած, ինչպես հայրերը։ Նրանք դեռևս չունեն հայրերի փորձը և այդ պատճառով ունեն զգուշության և խոհեմության պակաս. երբեմն ունեն ավելի ձգտում, քան ունակություն մտորելու։ Հայրերը սիրում են մտորումներ և հանգստություն, նրանք անում են հիմնային ուսումնասիրություններ և «ճանաչել են Նրան, որ սկզբիցն է»։

Երիտասարդները, ընդհակառակը, պատրաստ են պայքարի, նրանք եկեղեցու բանակն են։ Նրանց խնդիրը հավատքի համար պայքարելն է և Փրկչի Արքայությունը ընդլայնելը։ Թող Տերը օրհնի նրանց Իր առատ ողորմության համեմատ. «Գրում եմ ձեզ, երիտասարդներ, որ դուք հաղթեցիք չարին» (Ա Հովհաննես 2.13)։