Աֆրիկայում բորոտությունից տառապող մարդիկ Աստծուն են դարձել՝ «Հիսուս» ֆիլմի շնորհիվ

Հարավային Սուդանում ապրող մի խումբ մարդիկ, ովքեր տառապում են բորոտությունից, հավատացել են Աստծուն՝ ծանր հիվանդություններից բժշկության մի քանի հատվածներ նայելով «Հիսուս» ֆիլմից:

Շտաուրտ Բոումենը, ով «Partners in Compassionate Care» կազմակերպությունից է, հայտնել է, որ 1979թ-ի ֆիլմը վերջերս ցուցադրվել է Հարավային Սուդանի Ջանգլեյ նահանգի բորոտների գաղութում. տեղեկացնում է cnl.news-ը:

«Աստված բժշկում է մարդկանց, Նա կարող է վերականգնել նրանց, ինչից հետո նրանք կարող են փառաբանել և երկրպագել Հիսուսին՝ իրենց մեղքերի ներման համար: Իրական փորձ է՝ նրանց կողքին նստելն ու աղոթելը, երբ գրեթե բոլորը ընդունում են Խոսքն ու իրենց կյանքը նվիրում Արքային: Որքա՜ն մեծ նշանակություն ունի հավատքը մեզնից յուրաքանչյուրի և այն մարդկանց համար, ում հետ մենք աղոթում ենք»,- ասում է Բոումենը:

Չնայած այսօր բորոտությունը բուժելի է աշխարհի մեծ մասում, նրանք, ովքեր ապրում են աղքատացած երկրների գյուղերում, ինչպիսին Հարավային Սուդանն է, շարունակում են տառապել դրանից: Սովորաբար նրանք հասարակությունից կտրված են ապրում: Բախվում են բռնությունների ցեղախմբերի կողմից, սովի, հիվանդությունների և անապահով կյանքի:

Բոումենի հաղորդմամբ՝ իրենց խումբը հանդիպում է ունեցել 35 հոգու հետ: Նրանց մասին պատմելով՝ նա ասել է, որ այդ մարդկանցից շատերը անգամ չունեն մատներ: Բարեգործական խումբն օգնում է այդ մարդկանց՝ ստանալ հոգևոր և ֆիզիկական բժշկություն: Նրանից շատերն արդեն ստացիոնար բուժում են ստանում:

«Հիսուս ֆիլմի նախագիծը», որն անցկացնում է «Հիսուս» ֆիլմի ցուցադրությունները ողջ աշխարհով մեկ, բազմիցս է դարձել զանգվածային ապաշխարությունների ականատեսը:

Մեկ այլ երկիր, որում մեծաթիվ է բորոտությունից տառապողների թիվը, Հնդկաստանն է, որտեղ քրիստոնեական խմբերը, այս դեպքում՝ «Ավետարանը Ասիայի համար» կազմակերպությունը, օգնում է բացահայտել և հաղթահարել այն վախերը, որոնք շրջապատում են այս հիվանդությունից տառապողներին:

Սույն կազմակերպության ղեկավարը մեկ անգամ իր հարցազրույցներից մեկում ասել է. «Եթե բացեք Աստվածաշունչը, կտեսնեք բազում օրինակներ, թե ինչպես է Աստված մոտենում մադրկանց, ովքեր սարսափելի վիճակում են գտնվում: Աստծո սրտում կա ձգտում՝ օգնելու նրանց, ովքեր տառապում են, նրանց, ում ուրիշ ոչ ոք օգնել չի ուզում: Մեզ՝ հավատացյալներիս համար, կարևոր է հետևել Հիսուսի օրինակին այս հարցում ևս: Մենք չպետք է վախենանք դիպչել և սիրել նրանց, ովքեր տառապում են բորոտությունից»: