Մտքեր, որոնց շուրջ արժե խորհել

Մտքեր, որոնց շուրջ արժե խորհել«Սեփական անձի մասին ցածր կարծիք ունենալը համեստություն չէ: Դա ինքնաոչնչացում է»:

Բոբբի Սոմմեր

«Մարդիկ նման են գրքերի. տառերը նույնն են, բայց բովանդակությունը՝ տարբեր»:

Գի Դե Մոպասսան

«Հեռուստատեսությունը երբեք արվեստի ձև չի լինի, որովհետև այն ծառայում է` բավարարելու հանդիսատեսի սպասումները»:

Միխայել Հանեկե

«Ես նկատել եմ, որ անգամ այն մարդիկ, ովքեր պնդում են, թե ամեն բան կանխորոշված է ու փոխել ոչինչ հնարավոր չէ, փողոցն անցնելիս միշտ կողքերն են նայում»:

Սթիվեն Հոկինգ

«Կյանքն այն չէ, ինչ ստանում ենք, այլ այն՝ ինչ անում ենք ստացածի հետ»:

Ստեֆանի Պերկինս

«Կրթված մարդ դառնալ հնարավոր չէ, եթե կարդաս միայն այն, ինչ քեզ դուր է գալիս»:

Ժոզեֆ Ժուբեր

«Եթե մի հիասքանչ օր ցանկանում եք մի մեծ գործ կատարել, ուրեմն հիշեք. այդ «մի հիասքանչ օրն» այսօր է»:

 Ջորջ Լուկաս

«Իրական ուսուցիչները «կամուրջ» են դառնում, որով հրավիրում են անցնելու իրենց աշակերտներին: Իսկ հետո աշակերտին մյուս կողմ անցկացնելով՝ նրանք ուրախությամբ քանդում են այդ կամուրջները՝ խրախուսելով նրանց ստեղծել սեփականը»:

Նիկոս Կազանդզակիս

«Փարոսը ափից ափ չի անցնում, որպեսզի որոնի և փրկի նավին: Այն պարզապես կանգնած է իր տեղում ու լուսավորում է»:

Էնն Լամոտ

«Անվտանգ ճանապարհով անցնելու ուղարկում են միայն թույլերին»:

Հերման Հեսսե

Ըստ Fit4brain.com-ի