«Հիշում ենք» նախագիծը կներկայացնի խորհրդային շրջանի քրիստոնյաների պատմությունները

Ռուսական պատմա-կենսագրական «Հիշում ենք» նախագիծը, որը նվիրված է ԽՍՀՄ-ի ժամանակներում ապրող քրիստոնյաների դեմ ուղղված ճնշումներին, ձեռնարկել է աշխատանք նոր պատմության վերաբերյալ:

Այս մասին InVictory-ին տված իր հարցազրույցում պատմել է նախագծի համահիմնադիր Ստաս Սորոչինսկին:

«… Կլինեն ցնցող պատմություններ: Նման մեկի մասին ներկայումս բանակցություններ են ընթանում: Եթե այն հայտնվի նախագծում, և մեզ տան հրապարակման լիակատար համաձայնություն, դուք սարսափից կդողաք: Այն, ինչ ես լսեցի ու իմացա այդ պատմությունից, աննկարագրելի է: Սա մի բան է, որ ուղեղումս չի տեղավորվում»,- նշել է Ստաս Սորոչինսկին:

«Հիշում ենք» նախագիծը պաշտոնապես մեկնարկ է ստացել 2017թ-ին: Նրա գլխավոր նպատակը՝ ռուս քրիստոնյաների վկայությունները փաստաթղթելն ու հրապարակելն է, ովքեր պատկանել են հետխորհրդային տարածաշրջանի ոչ զանգվածային կրոնական հոսանքներին, ովքեր անցել են հետապնդումներ՝ պետության  և հասարակության կողմից ԽՍՀՄ-ի գոյության ընթացքում: