Աստված կարող է փոխել կյանքի իրավիճակները և մեզ լավ օրեր պարգևել

Աստված կարող է փոխել կյանքի իրավիճակները և մեզ լավ օրեր պարգևել«Որովհետեւ ով որ կամենում է կյանք սիրել և լավ օրեր տեսնել, թող իր լեզուն չարությունից լուռ պահի, և իր շրթունքները՝ որ նենգութիւն չխոսեն» (Ա Պետրոս 3.10).

Սիրո՞ւմ ես արդյոք քո ապրած կյանքը: Գո՞հ ես քո միջավայրից, շրջապատից, ընտանիքից, ամուսնուց կամ կնոջից, երեխաներից, ծնողներից, աշխատակիցներից, դասընկերներից և քո իսկ բնավորությունից:

Գո՞հ ես քո կրթությունից, աշխատանքից կամ դրա բացակայությունից, քո առողջական կամ սոցիալական վիճակից, երկրի վիճակից, քո կերած կերակուրից ու ապրածդ տնից կամ դրա բացակայությունից, քո հանդեպ մարդկանց վերաբերմունքից կամ քո վերաբերմունքից նրանց հանդեպ:

Ո՞չ: Կա՞ն բաներ և, գուցե, բազմաթիվ բաներ թվարկվածների ու չթվարկվածների մեջ, որոնք անկեղծորեն մեր դժգոհությսն պատճառ են դառնում: Եթե այո, ապա եկե՛ք մեծագույն ուշադրությամբ խորհենք Աստվածաշնչի տված ախտորոշման և առաջարկած բժշկության շուրջ:

Ով կամենում է կյանքը սիրել և լավ օրեր տեսնել, թող իր լեզուն չարությունից լուռ պահի, և չափազանց ուշադիր լինի, որ իր շրթունքները նենգություն չխոսեն: Աստված կարող է փոխել կյանքի իրավիճակները և մեզ լավ օրեր պարգևել:

Սակայն սրա համար կա պայման, որը մենք պետք է անենք և ոչ թե մեր Տերը՝ հսկենք մեր լեզուն և ուշադիր լինենք մեր շրթունքներին: Այն ժամանակ ոչ թե հոգնած կլինենք այս կյանքից, այլ կսիրենք այն և կապրենք ուրախության ու գոհունակության օրեր:

Տեր Հիսուսի անունով լեզուն վերահսկելու և շուրթերին ուշադրություն դարձնելու զորություն ու կամք եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան