Արդարի ջերմեռանդ աղոթքը մեծ ազդեցություն ունի. ԽԱՂԱՂ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ

Արդարի ջերմեռանդ աղոթքը մեծ ազդեցություն ունի. ԽԱՂԱՂ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ«Արդարի ջերմեռանդ աղոթքը մեծ ազդեցություն ունի»,- ասում է Աստվածաշունչը: CrossNews.am-ն օրեր առաջ անդրադարձել էր Հայաստանում կատարվող քաղաքական իրադարձություններն ու բողոքի ցույցերը՝ կոչ անելով անկախ քաղաքական հայացքներից՝ միաբան աղոթք բարձրացնել խաղաղության և խաղաղ հանգուցալուծման համար (Հոդվածը՝ Խաղաղություն, որի կարիքն ունենք ամենքս):

Խաղաղության աղոթքի կոչին միացել էին բազում քրիստոնյաներ ու եկեղեցիներ:

Այսօր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մամլո գրասենյակը տարածեց վարչապետի հրաժարականի հաղորդագրությունը, որը, թերևս, փողոց դուրս եկած հազարավոր մարդկանց առաջին և հիմնական պահանջն էր:

Ամենևին չանտեսելով փողոց դուրս եկած մեր հայրենակիցների շարժումը՝ վստահ կարող ենք ասել, որ Աստծո մեծագույն ողորմության, պահպանության և օրհնության շնորհիվ էր, որ դեպքերը զարգացան խաղաղ և անարյուն. թերևս դա էր յուրաքանչյուր քրիստոնյայի մեծագույն ցանկությունն ու աղոթքը:

Սիրելի քրիստոնյա, շարունակիր քո աղոթքներով պատերազմել ու բարեխոսել քո երկրի ու ժողովրդի համար: «Արդարի ջերմեռանդ աղոթքը մեծ ազդեցություն ունի» (Հակոբոս 5.16):

CrossNews.am