Ինչի են հանգեցնում զայրույթն ու անզսպվածությունը

Ինչի են հանգեցնում զայրույթն ու անզսպվածությունըՄի շատ զայրացկոտ ու անզուսպ երիտասարդ է լինում: Մի անգամ հայրը տալիս է նրան մեխերով լի պարկ և ասում.

– Ահա թե ես քեզ ինչպես կպատժեմ:

Ամեն անգամ զայրանալիս և անզուսպ արտահայտություններ անելիս դու կգնաս ու մեր տան ցանկապատի վրա մի մեխ կխփես:

Առաջին օրը ցանկապատի վրա հայտնվում են մի քանի տասնյակ մեխեր: Հաջորդ օրը մի քիչ պակասում են: Իսկ հաջորդ շաբաթվանից սկսած՝ մեխերի քանակը գնալով ավելի է նվազում:

Երիտասարդը մտածում է, որ ավելի լավ է սովորի զսպել իր զգացմունքները և չբարկանա, քան թե ամեն անգամ վերցնի մուրճն ու մեխը, դուրս գա բակ ու մեխը խփի ցանկապատին:

Այսպիսով, գալիս է այն օրը, երբ նա ոչ մի մեխ ստիպված չի լինում այլևս փակցնել ցանկապատին: Հայրը շատ է ուրախանում, բայց ասում է.

– Քանի որ արդեն շատ մեխեր կան ցանկապատին քո բարկության հետևանքով, հիմա արդեն, ամեն անգամ, երբ քեզ կզսպես, կգնաս ու այդ մեխերից մեկը հետ կհանես:

Որոշ ժամանակ անց այլևս ցանկապատի վրա ոչ մի մեխ չի մնում:

Տղան ուրախ-ուրախ գալիս և այդ հաղթանակի մասին պատմում իր հորը: Հայրը, իհարկե, շատ է ուրախանում: Նա գովում է տղային, ոգևորում նրան, բայց բռնում է նրա ձեռքը, առաջնորդում ցանկապատի մոտ ու ցույց տալով ցանկապատի վրա մնացած մեխերի թողած անցքերը՝ ասում է.

– Տեսնո՞ւմ ես այս հետքերը, որ մեխերը թողել են: Այդպես էլ մարդու սիրտն է: Երբ դու բարկանում ու անզուսպ արտահայտություններ ես անում, դրանից հետո որքան էլ ներողություն խնդրես, միևնույնն է, այդ մարդու սրտին մնում են որոշ հետքերը: Եվ գուցե նրա սիրտն այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին նախկինում էր:

Ըստ memo.im-ի

Հ.Գ. Ուշադիր լինենք միմյանց հետ շփման մեջ… Այո՛, Աստված, երբ այցելում է, նա կարող է վերացնել ամեն մի հետք և մոռացնել ամեն մի վատ հիշողություն, բայց, այնուամենայնիվ, եկեք մեր գործերով ու մեր խոսքերով չցավեցնենք դիմացինին ու նրա սրտի վրա նոր վերքեր չառաջացնենք…