Մի՛ հառաչեք իրար դեմ, եղբայրնե՛ր

Մի՛ հառաչեք իրար դեմ, եղբայրնե՛ր«Մի՛ հառաչեք իրար դեմ, եղբարք, որ չդատվիք. ահա Դատավորը դռան առաջին կանգնած է» (Հակոբոս 5.9)։

Մի՛ հառաչեք իրար դեմ: Մի՛ բողոքեք իրարից և մի՛ տրտնջացեք՝ նեղված լինելով մյուսների սխալ և ոչ քրիստոնեական վերաբերմունքից: Այո՛, այս հրահանգ-զգուշացումն ուղղված է հավատացյալներին:

Երանի՜ թե բացվեին մեր՝ հավատացյալներիս լսելիքները և հասկանայինք Տիրոջ զգուշացման կարևորությունը: Մի՛ հառաչեք իրար դեմ, հավատացյալնե՛ր, որ չդատվեք: Հառաչելու, դժգոհելու և տրտնջալու առիթներ միշտ լինելու են: Միշտ լինելու են եղբայրներ և քույրեր, ովքեր չափազանց սխալ պահվածք ու վերաբերմունք ունեն թե՛ մեր և թե՛ եկեղեցու ու ծառայության հանդեպ:

Սակայն Խոսքը հենց մե՛զ է զգուշացնում, որ չհառաչենք իրար դեմ, որ չդատվենք: Ինչո՞ւ: Աստծուն ծառայողի հայացքն ու ուշադրությունը պետք է լինի ոչ թե մյուս հավատացյալներին ուղղված, այլ իր ծառայության դաշտին ու մշակության գործում սեփական հավատարմությանը: Դատավորը դռան հետևում է: Տերը շուտով գալիս է: Թանկ է յուրաքանչյուր ժամն ու յուրաքանչյուր րոպեն:

Մեր ժամանակն ու ջանքերը իրար դեմ վատնելը թուլացնում է Տիրոջ դաշտի մշակության գործում մեր ջանքը: Մի՛ հառաչեք իրար դեմ: Մի՛ բողոքեք իրարից և մի՛ տրտնջացեք՝ նեղված լինելով մյուսների սխալ և ոչ քրիստոնեական վերաբերմունքից: Երանի՜ թե բացվեին մեր՝ հավատացյալներիս լսելիքները և հասկանայինք Տիրոջ այս զգուշացման կարևորությունը:

Տեր Հիսուսի անունով իրար դեմ հառաչելու թակարդից ազատագրում և Տիրոջը հավատարմորեն ծառայելու բերկրանք եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան