Այս օրը. Եվսեբիուս պապի պաշտոնավարման սկիզբը

Այս օրը. Եվսեբիուս պապի պաշտոնավարման սկիզբըԵվսեբիուս քահանան այն պապերից է, ում անունը միայն խոր ակնածանք է առաջացնում մարդկանց մոտ: Պարզվում է՝ նա Հռոմի պապ է եղել ընդամենը 4 ամիս և պատմության համար դեռևս անհայտ է նույնիսկ՝ 309, թե՞ 310 թվականին է դա եղել:

Եվսեբիուսն ազգությամբ հույն էր՝ ֆիզիկոսի որդի:

Նա իր կարճատև ծառայողական ուղին սկսում է այս օրը՝ 309 կամ 310թ-ի ապրիլի 18-ին: Պաշտոնավարման սկզբից ևեթ նա ներեկեղեցական խնդիրների է առնչվում, մասնավորապես հետևյալ հարցում՝ հետ չընդունել ծառայության ընթացքում հալածանքների հետևանքով հավատքից ընկած եղբայրներին: Եվսեբիուսն ու իր համախոհները գտնում էին, որ իրական ու անկեղծ ապաշխարությունից հետո արժե հետ ընդունել հավատակիցներին:

Բայց արի ու տես, որ ոչ բոլորն էին համամիտ այս տեսակ լուծման հետ: Նովացիանականների կարծիքով՝ առհասարակ որևէ վերականգնում չպետք է լիներ: Մյուս կողմից արդեն նման խնդիր ունեցող հոգևորականների շատ խմբավորումներ էլ իրենց հերթին պապին մրցակից են ընտրում Հերակլիոսին: Այս վիճաբանություններն աստիճանաբար բռնությունների տեղիք են տալիս:

Այս ամենից հոգնատանջ եղած՝ Մաքսենտիուս կայսրը երկուսին էլ աքսորում է՝ և՛ պապին և՛ «անտիպապին»: Եվսեբիուսին ուղարկում են Սիցիլիա, որտեղ էլ նա շուտով մահանում է:

Շուրջ մեկ տարի Հռոմում ոչ մի պապ չի ընտրվում: Այդ ժամանակ Գալերիոսը ողջ դաժանությամբ հետապնդում էր արևելյան եկեղեցուն: Երբ 311թ-ին վերջապես Միլտիադեսն ընտրվում է պապի պաշտոնում, նա Եվսեբիուսի աճյունը հետ է բերում Հռոմ և պատվավոր հուղարկավորություն կատարում: Ավելի ուշ այդ գերեզմանը վնասվում է: Սակայն դրա մակագրության կրկնօրինակները հաջողվում է փրկել. դրանք այս քահանայի մասին որոշակի տեղեկություններ են պատմում:

Եվսեբիուսը պաշտպանում էր կարգապահության ավանդույթը, որ անձամբ էր ժառանգել: Նա մահանում է վտարանդիության մեջ, իսկ ավելի ուշ նրան համարում են սուրբ նահատակ:

Աղբյուր՝ christianity.com