Ռուսաստանի ավետարանականները և Հանդուրժողականության հռչակագիրը

Ռուսաստանի ավետարանականները և Հանդուրժողականության հռչակագիրը1905թ-ին, երբ մոտենում էր Զատիկը, ավետարանական քրիստոնյա առաջնորդները Սանկտ Պետերբուրգում էին գտնվում՝ մասնակցելու կայանալիք մի համաժողովի: Նրանք հրավեր էին ստացել արքայադուստր Լիվենի կողմից:

Հրավիրված քրիստոնյաների փոքրիկ խումբը զարմանում էր, թե ինչու էին իրենց հրավիրել պալատ վաղ առավոտյան: Պատասխանը ոչ ոք չգիտեր: Պարզապես այդպես էր ցանկացել արքա Նիկոլայ 2-րդը:

Այդ օրը՝ 1905 թ-ի ապրիլի 16-ին, պալատում էր նաև աստվածաբան և գրող Հակոբ Կրոեկերը, ով գրում է, որ քրիստոնյաներին պալատ հրավիրելու պատճառը Կրոնական հանդուրժողականության հռչակագրի ընդունումն էր:

«Երբ բոլոր հյուրերն արդեն ժամանել էին, դռները բացվեցին և ներս մտավ արքայադուստրը՝ Հռչակագրի օրինակը ձեռքին: Նա ներքուստ այնքան ուրախ էր ու հուզված, որ հազիվ էր կարողանում կարդալ: Երբ ավարտեց, ներկաները կիսեցին նրա ուրախությունը ու միասին Աստծուն փառք տվեցին»:

Ռուսաստանում ավետարանական քրիստոնյաները բավական ծանր ժամանակներ էին ապրում արդեն երկու հարյուր տարի շարունակ: Եվ չնայած ստեղծված դրությանը` նրանց թիվը շարունակ մեծանում էր: Սկսած արքա Պետրոս Մեծի ժամանակներից՝ այս հարցը լուծում չէր ստացել:

Թեև այս ազատությունը երկար չի տևում, այնուամենայնիվ, սա լուրջ ձեռքբերում էր Ռուսաստանի ավետարանական քրիստոնյաների համար:

Դեն Գրեյվս