Ջոն Մարբախ. անձնվեր լյութերականը

Ջոն Մարբախ. անձնվեր լյութերականըՋոն Մարբախը ծնվել է այս օրը՝ 1521թ-ի ապրիլի 14-ին՝ գերմանական Ռեֆորմացիայի ամենաթեժ ժամանակներում:

Հենց այդ շրջանում է Լյութերը կանգնել ժողովի առաջ Վորմսում և հայտարարել, որ ինքը չի հրաժարվի իր հավատքից ու համոզմունքներից:

Մարբախը նույնպես լյութերական է դառնում: Նա ուսանում է Վիտտենբերգի համալսարանում և 18 տարեկանում միանում ուսանողների այն խմբին, ովքեր միասին հավաքվում էին Մարտին Լյութերի ընթրիքի սեղանի շուրջ:

1545թ-ին նա սկսում է քարոզել Ստրասբուրգում: Լյութերականները, կալվինիստները, անաբապտիստները և ռեֆորմացիային կողմ այլ ուղղություններին հարող խմբեր հավաքվում էին հենց այստեղ:

Սկզբում Մարբախը գործակցում է բոլոր վերոնշյալ ուղղությունների հետ, սակայն հետագայում իր հայացքներով ավելի հաստատվում է՝ որպես լյութերական:

Ջոն Մարբախն անձնվեր լյութերական էր, բազում հովիվների ուսուցիչ, մեկը նրանցից, ովքեր հիմք գցեցին Գերմանիայում լյութերական Ռեֆորմացիայի համար:

Աղբյուր՝ christianity.com