«Եվ եթե որդիք՝ ապա ժառանգներ էլ». աստվածաշնչյան համարներ

«Որովհետև դու պիտի աջ ու ձախ տարածվես, և քո սերունդը պիտի ժառանգի ազգերին, և ավերակացած քաղաքները շենացնելու են» (Եսայի 54.3):

«Ինձ հուսացողը պիտի ժառանգի երկիրը և ստանա իմ սուրբ սարը» (Եսայի 57.13):

«Եվ ամեն ով որ թողեց տներ, կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիք, կամ արտեր իմ անունի համար, հարյուրապատիկ կառնի և հավիտենական կյանքը կժառանգի» ( Մաթևոս 19.29):

«Ով որ հաղթի, ամենը կժառանգի. և ես կլինեմ նրան Աստված, և նա կլինի ինձ որդի» (Հայտնություն 21.7):

«Ով մեր քույր, շատ և շատ հազարներ դառնաս և քո սերունդն իր թշնամիների դուռը ժառանգի» (Ծննդոց 24.60):

«Չարի փոխարեն չար չհատուցանեք, կամ բամբասանքի փոխարեն բամբասանք, այլ ընդհակառակն՝ օրհնեցեք, գիտենալով որ իսկ սրա մեջ կանչվեցիք, որ օրհնությունը ժառանգեք» (Ա Պետրոս 3.9):

«Եվ ոչխարներն իր աջ կողմին կկանգնեցնի, իսկ այծերը՝ ձախ կողմին։ Այն ժամանակ թագավորը կասի իր աջ կողմիններին. եկեք, ով իմ Հոր օրհնածները, ժառանգեցեք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը։ Որովհետև սովեցի, և դուք տվիք ինձ ուտել, ծարավեցի և խմեցրիք ինձ. օտար էի, և ինձ ձեզ մոտ առաք: Մերկ էի, և հագցրիք ինձ. հիվանդ էի, և ինձ այցելեցիք. բանտի մեջ էի, և ինձ մոտ եկաք։ Այն ժամանակ արդարները կպատասխանեն նրան և կասեն. Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված և կերակրեցինք, կամ ծարավ, և խմեցրինք։ Ե՞րբ տեսանք քեզ օտար, և մեզ մոտ առանք, կամ մերկ, և հագցրինք։ Ե՞րբ տեսանք քեզ հիվանդ, կամ բանտի մեջ, և եկանք քեզ մոտ։ Թագավորն էլ կպատասխանի և կասի նրանց. ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք՝ ինձ արիք» (Մաթևոս 25.33-40):

«Որ նրա շնորհքովն արդարացած ժառանգ լինենք հավիտենական կյանքի հույսովը» (Տիտոս 3.7):

«Եվ եթե որդիք՝ ապա ժառանգներ էլ, Աստծո ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ. որ եթե նրա չարչարանքներին կցորդ ենք՝ փառքին էլ մասնակից լինենք» (Հռոմեացիս 8.17):

«Տերն է իմ ժառանգության և իմ բաժակի բաժինը. դու հաստատ պահում ես իմ ժառանգութիւնը» (Սաղմոս 16.5):

«Տերը ճանաչում է արդարների օրերը, և նրանց ժառանգությունը հավիտյան կլինի» (Սաղմոս 37.18):

«Որովհետև, ով Աստված, դու լսում ես իմ ուխտերը. և տալիս ես ինձ քո անունից վախեցողների ժառանգությունը» (Սաղմոս 61.5):

«Առատությունների անձրև տեղացիր, ով Աստված. քո ժառանգությունը, որ հոգնած էր՝ դու զորացրիր» (Սաղմոս 68.9):

«Որովհետև Տերը երեսից չի գցում իր ժողովուրդը, և չի թողնում իր ժառանգությունը» (Սաղմոս 94.14):

«Բոլոր քեզ դեմ շինած գործիքը պիտի չհաջողվի, և ամեն լեզու, որ վեր կենա քեզ դեմ դատաստանի, պիտի դատապարտվի. սա է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և նրանց արդարությունը ինձանից է, ասում է Տերը» (Եսայի 54.17):

«Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմության համեմատ մեզ վերստին ծնեց դեպի կենդանի հույսը՝ Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելովը, դեպի այն անեղծ և անարատ և անթառամ ժառանգությունը, որ երկնքումը պահված է ձեզ համար» (Ա Պետրոս 1.3-4):