…Որ ձեր աղոթքը «չխափանվի». խորհուրդ ամուսիններին

Այսօր շատ ամուսիններ անգամ չեն էլ մտածում, որ իրենց աղոթքները բարձրանում են միայն մինչև առաստաղը: Այսօր շատ ամուսիններ անգամ չեն էլ մտածում, որ իրենց աղոթքները բարձրանում են միայն մինչև առաստաղը:

Պատճառները շատ են, և դրանք բոլորը տարբեր են: Ամուսնացած տղամարդկանց համար ամենատարածված խնդիրներից մեկը կնոջ հանդեպ սխալ վերաբերմունքն է:

Ինչպե՞ս հասկանալ Աստվածաշնչյան այս խոսքը. «…մարդիկ, իմաստությունով բնակվեցեք նրանց հետ, ինչպես տկար անոթի՝ կանանց պատիվ տալով, իբրև կյանքի շնորհքի ժառանգակիցներ, որ ձեր աղոթքը չխափանվի» (Ա Պետրոս 3.7):

Ի՞նչ է նշանակում «իմաստությունով վարվեք», և ի՞նչ է  նշանակում «որ ձեր աղոթքը չխափանվի»:

Երբ ամուսինն իր կնոջը չի հարգում, նվաստացնում է նրան և չի տեսնում նրա մեջ աստվածային շնորհի ժառանգորդի, այլ խոսքերով ասած՝ չի տեսնում Քրիստոսին, ով ապրում է նրա մեջ, այդժամ նրա աղոթքը ոչ ավելին է, քան մի դատարկ ձայն: Աստված չի լսում ու ականջ չի դնում նման աղոթքների:

Հիշում եմ, մանկությանս տարիներին իմ ծնողներն ունեին ռադիոընդունիչ, և հաճախ նրանք դրանով կարողանում էին լսել «Ամերիկայի ձայնը», «Ազատությունը», «Գերմանական ալիքը» և այլն:

Ես հիշում եմ, որ երբ նրանք ալիքն էին «բռնում», հաղորդավարի խոսքերը շատ հստակ ու պարզ էին հնչում, բայց հանկարծ ձայնը կորչում էր, և մի տհաճ աղմուկ այլևս թույլ չէր տալիս, որ շարունակեինք լսել հաղորդաշարը: Ես հարցնում էի. «Ի՞նչ է սա»: Եվ ինձ գրեթե շշուկով մեծերը պատասխանում էին. «Այդպես խլացնում են թշնամու ձայները՝ ստեղծելով արգելքներ»:

Այդպես էլ Աստծո հետ է: Մենք սկսում ենք աղոթել, և թվում է, թե ամեն բան լավ է, սակայն երբեմն դրանք խլացնում են մեզ՝ թույլ չտալով լսել Աստծուն, երբ Նա խոսում է մեզ հետ: Չէ՞ որ աղոթքն Աստծո հետ երկխոսություն է, ոչ թե՝ մենախոսություն:

Այսպիսով, իր կնոջ հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքը կարող է խլացնել տղամարդուն՝ լսելու Աստծո ձայնը: Տղամարդիկ փորձում են հաղթահարել ստեղծված դրությունը, սակայն փոխարենը փորձելու հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում, նրանք դադարում են աղոթել՝ տարբեր պատճառներ հորինելով դրա համար: Նման վիճակում բոլորիս անհրաժեշտ է Սուրբ Հոգու զորությունը՝ գիտակցելու, որ կան սխալ հարաբերություններ:

Կնոջ հնազանդությունը տղամարդու հանդեպ չպետք է ստրկության աստիճանի հասնի: Այդ հնազանդությունը կնոջ կամավոր հնազանդության արտահայտությունը պետք է լինի՝ ի պատասխան տղամադու հարգալից և բարի վերաբերմունքի:

Այս խոսքերի կարևորությունը անձամբ եմ վերապրել: Ես չեմ կարող հիմա պատմել իմ ու կնոջս պատմությունը, սակայն մեկ բան կարող եմ հստակ ասել՝ Աստված գթաց ինձ ու կնոջս. անցյալում մեծ ատելությունից դեպի մեծ սեր՝ ահա այսպիսին է մեր ճանապարհը: Եվ մենք գնում ենք այս ուղով: Այսօր ես իմ կնոջը սիրում եմ ավելի, քան սիրում էի այն ժամանակ, երբ նոր էինք ամուսնացել:

Թող Տերը օգնի ամեն տղամարդու ամուսնության մեջ իր կնոջը նորովի տեսնելու, այնպես, ինչպես Աստված է նրան տեսնում, որ ոչ մի արգելք չառաջանա նրանց աղոթքի կյանքում:

Եվ կինը թող հնազանդ լինի իր ամուսնուն: Ընտանիքի մեջ կնոջ ձեռքում մեծ զորություն կա:

Վենիամին Բրուխ