Միայն նա, ով պատրաստ է մեռնել, ճշմարտապես կարող է ապրել

Երբևէ կորցրե՞լ եք ինչ-որ բան օվկիանոսում: Կարող եք խիզախորեն մոռանալ կորսված իրի մասին: Դուք երբեք այլևս այն չեք տեսնի:

Մի քանի տարի առաջ ես զբաղվում էի ստորջրյա լողով: Նախևառաջ ես խորասուզվեցի մինչև 4,5 մետր խորություն: Տեսա օվկիանոսի հատակը, որը մոտավորպես 9 մետր ցածր էր երկրի մակերևույթից: Հետո իջա ավելի ներքև, և օվկիանոսի հատակը դարձավ 18 մետր ցածր երկրի մակերևույթից: Ես այլևս չէի կարողանում օվկիանոսի հատակը տեսնել: Նայեցի այդ մութ անդունդից և վերադարձա նույն ճանապարհով, որով եկել էի: Դա երկար ճանապարհ էր: Եթե դուք ինչ-որ բան այնտեղ կորցնեք, ապա երբեք չեք կարողանա վերադարձնել:

Աստվածաշնչում ասվում է Աստծո մասին. «…Մեր բոլոր մեղքերը դու կգցես ծովի խորքերը» (Միքիա 7.19): Աստված կվերցնի մեր մեղքը և կգցի ծովի խորքերը: Նա կվերցնի մեր անօրենությունները և կգցի օվկիանոսի անդունդները: Աստված խոստանում է. «Որովհետև նրանց անօրենությունները ներող կլինեմ, և նրանց մեղքերը և նրանց անօրենություններն այլևս չեմ հիշի» (Եբրայեցիս 8.12): Մի՞թե սա լավ լուր չէ: Նա կմոռանա ձեր մեղքերը: Մենք չպետք է հիշենք այն, ինչ Աստված որոշել է մոռանալ, այն, ինչ Նա արդեն ներել է:

Աստվածաշնչում պատմվում է երկու ավազակների մասին, ովքեր խաչված էին Հիսուսի կողքին: Նրանց պետք է խաչեին Հիսուսի հետ մեկ օրում: «Ավազակ» բառը, որը կիրառվում է Աստվածաշնչում, ունի մեկ այլ երանգ, քան այն, որ մեզ հայտնի է: Նրանք պարզապես մարդիկ չէին, ովքեր ինչ-որ տեղ օրենքը խախտել էին կամ գողացել: Հավանաբար նրանք մարդասպաններ էին, ապստամբներ, ովքեր ընդդիմացել էին հռոմեական իշխանությանը: Նման մարդկանց էին խաչը հանում:

Խաչված ավազակների մեջտեղում խաչված էր Հիսուս Քրիստոսը: Այդ ավազակները կախված էր այնտեղ սեփական մեղքերի պատճառով: Հիսուսը այնտեղ էր մարդկության մեղքերի պատճառով: Ամբոխը սկսում է ծաղրել Քրիստոսին՝ «դե, թող Ինքն Իրեն փրկի»: Եվ ավազակներից մեկը, երբ լսում է Քրիստոսի խոսքերը՝ «Հա՛յր, թող դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկաս 23.34), նայում է Նրան և ասում. «Տե՛ր, ինձ հիշիր, երբ որ գաս քո թագավորությունովը» (Ղուկաս 23.42): Նա միանգամից հավատում է:

Դուք կարո՞ղ եք հավատալ Հիսուսին հենց հիմա: Պետք չէ սպասել, որ անցնի ևս մեկ տարի: Մի՛ սպասեք, որ անցնի ևս մեկ ամիս, որպեսզի հավատաք, պետք չէ, որ անցնի ևս մեկ շաբաթ: Դա կարող է կատարվել հենց հիմա:

Այն ավազակը անհույս վիճակում էր, բայց կարողացավ հույս գտնել: Հիսուսը ասում է նրան. «Դու այսօր ինձ հետ դրախտումը կլինես» (Ղուկաս 23.43): Նա ճիշտ պահին ճիշտ վայրում եղավ: Կարո՞ղ եք պատկերացնել, թե որքան նա ուրախացավ:

Արդյոք դուք ունե՞ք այսօր հույս: Ասում են, որ մարդը կարող է ապրել 40 օր առանց կերակուրի, 3 օր՝ առանց ջրի և մոտավորապես 8 րոպե՝ առանց օդի, իսկ որքա՞ն կարող է ապրել մարդը առանց հույսի: Հիսուս Քրիստոսը կարող է ձեզ հույս տալ նույն կերպ, ինչպես Նա տվեց այն օրը խաչված ավազակին:

Այդ ավազակը Քրիստոսին է դիմում, երբ վերջինս մահվան շեմին էր արդեն: Որոշներն ասում են. «Հիմա ինչի՞ս է պետք, մեռնելուց առաջ կապաշխարեմ»: Ինչպե՞ս նրանք կարող են իմանալ, որ կունենան զղջալու ու ապաշխարելու հնարավորություն, երբ մահվան մահճում լինեն արդեն: Երբեմն մահը գալիս է առանց զգուշացման: Աստվածաշնչում ասվում է. «Եվ ինչպես մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել և նրանից հետո դատաստանը» (Եբրայեցիս 9.27): Մահը բոլորի մոտ է գալու: Երկրի վրա ապրողներից բոլորը մահանալու են: Եվ ոչ ոք չգիտի իր մահվան օրն ու ժամը:

Բայց երբ հասնի քրիստոնյայի մահվան ժամը, նա պատրաստ կլինի: Պողոս առաքյալն ասում է. «Ինձ համար կյանքը Քրիստոս է, և մեռնելը՝ շահ» (Փիլիպպեցիս 1.21): Հիսուս Քրիստոսի հետևորդը ունի այդ հույսը: Եվ միայն նա, ով պատրաստ է մեռնել, ճշմարտապես կարող է ապրել:

Գրեգ Լորի