Կարգապահությո՞ւն, թե՝ խանդավառություն

Կարգապահությո՞ւն, թե՝ խանդավառություն00_1280Երբ որևէ գործ անելու անհրաժեշտություն է լինում, անմիջապես արթնանում են ու իրար են բախվում մեր տրամադրությունը, կամքը, զգացմունքները: Եվ շատ կարևոր է ճիշտ ընտրություն կատարելը: Հաճախ ցանկանում ենք անել մի բան, սկսել մի գործ, սակայն տրամադրություն չունենք, կամ էլ՝ մենք ուզում ենք, բայց հանգամանքներն այնպես են դասավորվում, որ չի ստացվում:

Կա երկու ճանապարհ անհրաժեշտ աշխատանքն իրականացնելու համար՝ հիմնավորումներ փնտրելն ու տրամադրվելը, կամ էլ կարգապահություն զարգացնելն ինքներս մեր մեջ:

Առաջինը շատ փոփոխական բնույթ է կրում ու չի բերի ոչ մի արդյունքի: Այնպես որ, ճիշտ ընտրությունը երկրորդ տարբերակն է:

Ոգեշնչումը հիմնվում է այն սխալ ենթադրության վրա, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է հստակ մտային կամ էմոցիոնալ վիճակ, տրամադրվածություն, որն օգնում է մեզ իրականացնել մեր առջև դրված նպատակը:

Իսկ կարգապահությունը, ընդհակառակը, առանձնացնում է տրամադրության և զգացմունքների հետ կապված ամեն բան և դրանով ազատվում կարևոր արգելքներից՝ միանգամից ընթանալով դեպի խնդրի լուծումը:

Եթե գործողությունը զգացմունքներով ու տրամադրությամբ է պայմանավորված, ապա մենք պետք է սպասենք, թե երբ ենք համապատասխան տրամադրություն ունենալու: Իհարկե, անհրաժեշտ են մտային տրամադրվածությունը, ներքին խանդավառությունը, սակայն դրանք բավական չեն մի գործ իրականացնելու համար:

Ըստ էության, սպասելը մինչ մենք կունենանք տրամադրվածություն, հանգեցնում է այն համոզման, որ մենք պետք է անենք միայն այն, ինչ ուզում ենք և ինչի համար ունենք համապատասխան տրամադրվածություն: Սակայն սա չի բերի լուրջ արդյունքների, և մենք ամեն բան կարող ենք թերի ու կիսատ անել:

Պետք է կտրել կապը զգացմունքների ու մեր գործողությունների միջև և ցանկացած դեպքում անել այն, ինչ անհրաժեշտ է տվյալ ժամանակում:

Հաճախ կյանքը մեզնից պահանջում է իրականացնել այն, ինչ մարդը չի կարող անել մեծ խանդավառությամբ: Երբ այս դեպքում ներքին մղում ենք փնտրում ու տրամադրվածություն, սա հաճախ հոգեբանական վատ հետևանքների է բերում:

Իսկ կարգապահությունը նման է շարժիչի, որը մեկ օր գործի է ընկել ու շարունակում է մեզ առաջ մղել:

Ոգեշնչումը փորձ է՝ հասնելու որևէ գործողության, իսկ կարգապահությունն այն է, ինչ մենք անում ենք արդյունք ունենալու համար: Սերմանեք ամեն օր ձեր մեջ կարգապահություն և որոշ ժամանակ անց կտեսնեք արդյունավետություն ձեր կյանքի տարբեր ոլորտներում:

Զբինեկ Դրաբ