Աղոթքը հոգու ձայնն է, իսկ հավատքը՝ հոգու ձեռքը. Կետրին Կուլման

Աղոթքը երբեք ոչինչ չի ստանա Տիրոջից, եթե հավատքը ներկա չլինի, և նույնկերպ էլ՝ հավատքը ոչինչ չի ստանա Աստծուց, եթե աղոթքը խնդրանքը չներկայացնի:

Հավատքը և աղոթքը ներդաշնակ են գործում, երկուսն էլ անբաժան են՝ իրենց հստակ գործառույթներով, լիովին տարբեր՝ իրենց բուն էությամբ:

Աղոթքը հոգու ձայնն է, իսկ հավատքը՝ հոգու ձեռքը:

Միայն աղոթքի միջոցով է հոգին կարողանում շփման մեջ մտնել Արարչի հետ, բայց միայն հավատքի միջոցով են ձեռք բերվում հոգևոր հաղթանակներ: Աղոթքը թակում է շնորհի դուռը, մինչդեռ հավատքը բացում է այն:

Հավատքը հանդիպում է Աստծո հետ, իսկ աղոթքը աղաղակում է Աստծուն:

Աղոթքը խնդիրքն է ներկայացնում, մինչդեռ հավատքը ճեղքում է ամբոխը՝ դիպչելու Նրա հագուստի ծայրին, և ընդունում՝ Նրա բաց ու տվող ձեռքից:

Աղոթքը մեջբերում է խոստմունքը, մինչդեռ հավատքը խիզախորեն հռչակում է այդ խոստմունքի կատարումը: