Որտեղից վերցնել ուժ

Որտեղից վերցնել ուժ«Նա է հարստություն ստանալու համար քեզ ուժ տվողը, որ… իր երդումով արած ուխտը հաստատի…» (Բ Օրինաց 8.18):

Հանուն ինչի՞ է յուրաքանչյուրին ուժ տրվում:

Ի՞նչ ուխտ ունես դու Նրա հետ: Ինչո՞ւ է Նրա համար կարևոր, որ դու հարստություն ունենաս:

Ավելի քան 17 տարի շարունակ ես լսում եմ իմ ընկերներից միևնույն հարցը. «Որտեղի՞ց է Գլեբը ուժ գտնում» (Գլեբն ամուսինս է): Այս հարցը հնչում էր, երբ դժբախտ պատահարից հետո նա շարունակում էր ավետարանչական «տոներ տոնել» քաղաքում: Հարցը կախված էր օդում, երբ լիովին սննկացումից հետո, ինչը հաջորդեց արդեն տեղի ունեցած դժբախտությանը, նա լիովին մխրճվեց ծառայության մեջ. գիշերները՝ ժամը 24.00-ից մինչև առավոտյան 06.00, շաբաթը 6 օր գիշերային աղոթքի էր կանգնում՝ Ուկրաինայում Աստծո Արքայության դրսևորման համար, իսկ առավոտյան ժամը 09.00-ին գնում էր միսիայի՝ ավելի քան 4 տարի շարունակ:

Այդ հարցերը կային, երբ շատ մարդիկ վնաս կրեցին 2009թ-ին և չկարողացան գտնել պատասխաններ՝ գալով նրա մոտ ու նրան հարցնելով. «Այդ ինչպե՞ս կարողացար չմտնել վարկերի ու նման տարբեր կործանարար ֆոնդերի մեջ: Որտեղի՞ց հասկացար, որ պետք չէր մտնել դրանց մեջ»:

Հենց այդ ժամանակ էր, երբ մենք հասանք մեր բիզնեսի գերագույն արդյունավետությանը, ճիշտ այն ժամանակ, երբ մյուսները ամեն բան կորցրեցին:

Այդ հարցերը հնչում էին նաև այդ ժամանակ. «Որտեղի՞ց եք դուք ուժ գտնում աճելու, առաջ շարժվելու, ռիսկի գնալու, ցանելու, մարտահրավերները ուրախությամբ անցնելու համար»:

Որքա՜ն մարդկանց էր դա նյարդայնացնում, որոշներին էլ՝ վախեցնում, ոմանք գալիս էին՝ սովորելու, ոմանք էլ ձգտում էին մի բանով օգտվել մեզնից: Բայց կային նաև նրանք, ովքեր իրենց իսկ համար բացահայտեցին, թե որտեղից է իրականում գալիս ուժը, և երբ է այն տրվում:

Աստված միշտ սկզբում փորձում է ուրիշինի և փոքր բաժնի վրա: Որքանո՞վ դու կլինես հավատարիմ, երբ պետք լինի տալ ոչ թե քոնը, այլ պոկել քեզնից: Վստահելով փոքրիկ տեսիլք՝ Նա փորձում է քեզ հավատարմության մեջ. մի երազանքից մյո՞ւսը կփախչես, թե՞ հավատքով կբռնվես այդ փոքրից, մինչև չտեսնես խոստացվածի կատարումը: Եվ նույնիսկ, եթե ինքդ չհամտեսես պտուղը: Նրա հանձնարարությունը կփոխես ժամանակավոր շահավետ գործի հե՞տ, թե՞ կհրաժարվես եկամուտից, որպեսզի տեսնես, թե ինչպես է Նա գործում, երբ հնարավորություններն ավարտվում են:

Աստված կանցկացնի անապատով, որպեսզի իմանա, թե ինչ կա քո սրտում: Նա կտա քեզ ոչ շատ, բայց քո աչքերին դա ավելցուկով կերևա, որպեսզի տեսնի, թե արդյոք քո սիրտը հպարտացե՞լ է:

Հետո Նա կբացի Իր սիրտը քեզ համար, որպեսզի փոխանցի այն տեսիլքը, որը նախասահմանված է կատարվելու հենց քո կողմից: Եվ Նրա կողմից քեզ տրվող ամենամեծ հանդերձանքը կլինի հենց այն ուժը, որով կկարողանաս կատարել այն Ուխտը, որը Նա քեզ հետ կանի: Այն ուժը, որ հարություն տվեց Քրիստոսին մեռելներից, հենց այդ նույն ուժը կազատագրվի քո ներսից՝ իրականացնելու քեզ տրված Նրա տեսիլքը: Եվ այդ ուժը կտրվի նաև, որպեսզի ձեռք բերես ունեցվածք՝ ապրելու համար:

Եվ եթե դու ասես քո սրտում. «թե այս հարստությունը իմ կարողությամբը և իմ ձեռքի ուժովը վաստակեցի» (Բ Օրինաց 8.17), ապա կլինես աշխարհի ամենամեծ հիմարը, որովհետև ամեն բարի բան գալիս է Նրանից: Եվ եթե Նա վստահում է քեզ ավելին, ուրեմն դու ունես համապատասխան ուժ, ռեսուրս, հնարավորություն, ունակություն, որպեսզի բազմապատկես ամեն բան Նրա Արքայության համար՝ բերելով քո շուրջը փոխված աշխարհի պտուղները:

Ուժը գալիս է տեսիլքի հետ՝ հոգով և ճշմարտությամբ, և թափվում կյանքի այն գործի մեջ, որի համար յուրաքանչյուրս պատասխան ենք տալու:

Սվետլանա Սպիվակովա