Դու դեռ տանը չես
Մի միսիոներ Աֆրիկայում երկարատև ծառայությունից հետ վերադառնում է Ամերիկա: Դեռ նավահանգիստ չհասած` ողջ ճանապարհին մտքում պատկերում է իր և սիրելիների հանդիպումը, այն մեծ բազմությունը և խուլ աղմուկը, որ կհնչեր իր՝ նավահանգիստ հասնելուն պես:
Պատկերացնելով այդ հուզիչ տեսարանը և կարոտի պոռթկումը՝ նա հազիվ էր զսպում արցունքները:
Բայց հակառակ իր բոլոր սպասումներին` իջնում է նավահանգիստ և հասկանում, որ մենակ է. իրեն սպասող ոչ ոք չկար:
Հիասթափված ու մտամոլոր` վերցնում է ճամպրուկները, որ շարունակի ճանապարհը դեպի տուն, հանկարծ մի քնքուշ ձայն է հնչում՝ «Որդի՛ս, դու դեռ տուն չես վերադարձել. քո տունը Նյու Յորքում չէ, այլ Նոր Երուսաղեմում: Եվ երբ տուն վերադառնաս, վստա՛հ եղիր, որ այստեղ քեզ կդիմավորի հրեշտակների մի ողջ բանակ»…