Այն, ինչ ուրիշ մեկը երբեք չէր անի. Ռիկ Ռեններ

Այն, ինչ ուրիշ մեկը երբեք չէր անի. Ռիկ ՌեններԸնկերնե՛ր, Հիսուսը գիտի ամեն բան, թե ինչ է ձեզ հետ կատարվում, ինչի եք դուք բախվել, և հենց այս պահին Նա բարեխոսում է ձեզ համար: Նա գիտի, որ սատանան փորձում է հանգցնել ձեր մեծագույն երազանքը: Նա գիտի, որ ձեր կյանքում կլինեն պահեր, երբ դուք կլինեք հյուծված թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Հիսուսը հասկանում է ձեր յուրաքանչյուր զգացմունքը:

Ընկերնե՛ր, Հիսուսը ձեր կողքին է: Չկա անգամ մեկ վայրկյան, որ Նա չբարեխոսի ձեր հաղթանակի ու հաջողության համար:

Մենք պետք է հիշենք, թե ինչ գին է Նա վճարել մեզ համար Խաչի վրա: Ընկերնե՛ր, մեզ փրկությունը ձրի տրվեց, բայց դա Նրա վրա շատ թանկ նստեց. այն Նրա կյանքի գինն արժեցավ, և այժմ մենք «ունենք փրկությունը նրա արյունովը՝ մեղքերի թողությունը՝ իր շնորհքի մեծության չափովը» (Եփեսացիս 1.7):

Ընկերներ, այսօր ես ցանկանում եմ հրավիրել ձեզ միանալ ինձ հետևյալ աղոթքով.

Տե՛ր, բառերը չեն հերիքում, որպեսզի ես լիովին հայտնեմ Քեզ իմ շնորհակալությունը այն ամենի համար, որ Դու արել ես ինձ համար՝ ընդունելով Խաչի մահը: Ես արժանի չէի, որ Դու տվեցիր Քո կյանքը ինձ համար. վերցրեցիր իմ մեղքերը և ընդունեցիր պատիժը, որը ես պետք է կրեի: Ամբողջ սրտով գոհանում եմ Քեզանից: Դու արեցիր հանուն ինձ այն, ինչ ուրիշ մեկը երբեք չէր անի: Առանց Քեզ ես չէի ունենա փրկություն և հավիտենական կյանք: Եվ ես շնորհակալ եմ Քեզ, Տե՛ր, որ Դու տվեցիր Քո կյանքը իմ փրկագնման համար: Հիսուսի անունով: Ամեն: