Աթեիստը, փորձելով մերժել Քրիստոսի հարությունը, դառնում է քրիստոնյա

Աթեիստը, փորձելով մերժել Քրիստոսի հարությունը, դառնում է քրիստոնյաԵրբ այս աթեիստը որոշում է ուսումնասիրել Հիսուս Քրիստոսի հարության ապացույցները, նրա նպատակն էր ապացուցելը, որ Քրիստոսը երբեք չի եղել: Սակայն երբ նա բախվում է փաստերի, որոնք հնարավոր չէր մերժել, ապա մի անսպասելի եզրահանգման է գալիս. հարությունը ճշմարտություն է: Արդյունքում, նա դառնում է քրիստոնեական հավատքի պաշտպան:

Հետախույզ Ջիմ Ուորներ Ուոլլեսը այնպիսի լայն ճանաչում էր ձեռք բերել տարիներ առաջ կատարված հանցագործությունների հետաքննությամբ ու բացահայտմամբ, որ հենց նա է ընտրվում՝ որպես այն հեռուստատեսային նախագծի գլխավոր հետախույզ, որը նվիրված էր իրական հանցագործությունների բացահայտմանը:

Բացի այդ, Ուոլլեսը, աթեիստ լինելով, որոշում է խուզարկուի իր հմտությունները կիրառել՝ մերժելու Հիսուս Քրիստոսի հարությունը, կամ ընդհակառակը՝ ապացուցելու այն, եթե լինեն համապատասխան ապացույցներ:

«Ինձ անհրաժեշտ էր ինչ-որ կերպ գնահատել այդ տվյալների ստուգությունը՝ կիրառելով այն հմտությունները, որոնց ես տիրապետում էի՝ որպես չբացահայտված հանցագործությունների խուզարկու»,- պատմում է նա:

Իր հետաքննությունների արդյունքում Ջիմ Ուոլլեսը գրում է գիրք՝ «Քրիստոնեությունը՝ որպես չբացահայտված գործ»:

CBN News-ը վերջերս զրուցել է հայտնի հետախույզի հետ՝ համաժողովի շրջանակներում, որտեղ հարյուրավոր պատվիրակներ հավաքվել էին լսելու Ուոլլեսի պատմությունը և իմանալու, որ նրա հավատքը Քրիստոսի հանդեպ հիմնվում է կայուն ապացույցների վրա:

Տարեցտարի գտնվում են հոռետեսներ, որոնք կողմնակից են այն բանին, թե Հիսուսը իրականում չի մահացել խաչի վրա, այլ ընդամենը ուշագնաց է եղել, իսկ հետո ուշքի եկել:

Ուոլլեսը ցույց է տալիս, որ երբ մշտապես աշխատում ես դիակների հետ, ապա կարող ես մեռածին տարբերել կիսամեռ վիճակում գտնվող մարդուց:

Հովհաննեսի Ավետարանի մեջ Ուոլլեսը գտնում է ապացույցների հիմնական մի կետ. հիշատակումն այն մասին, որ խաչյալ Քրիստոսի մարմնից խաչի վրա հոսեցին արյուն և ջուր, երբ հռոմեացի զինվորը նիզակով ծակեց այն:

Աթեիստը, փորձելով մերժել Քրիստոսի հարությունը, դառնում է քրիստոնյաՄահից հետո «ջուրը կուտակվում է թոքերի մեջ, և եթե այդ խոռոչը ինչ-որ բանով ծակես, ապա հնարավոր կլինի տեսնել դրանց զատված հոսքը»,- ասում է Ուոլլեսը:

Նրա վրա մեծ ազդեցություն են թողնում Հովհաննեսի խոսքերը. «Կամ նա այնքան խելացի էր, որ նկարագրության մեջ ներառում է նաև կենսաբանական փաստերը, որոնց մասին հայտնի է դառնում միայն կատարվածից 1800 տարի անց, կամ պարզապես հայտարարում է այն, ինչ տեսնում է: Եվ այսպես, կիրառելով գիտական մոտեցումը, մենք կարող ենք հաստատել, որ Հիսուսը իսկապես մահացել է խաչի վրա սրտի աշխատանքի դադարեցումից, և Նրա մարմինը խաչից իջեցնելու պահին արդեն մահացած էր»:

Ուոլլեսը չի կարողանում համաձայնել այն բանի հետ, թե իբրև Հիսուսի մարմինը գողացել են, քանի որ հետախույզները գիտեն. դավադրությունները հաճախ բացահայտվում են, երբ դավադիրները բախվում են իրական սպառնալիքների՝ ճշմարտությունը չխոստովանելու պատճառով:

«Հնագույն աղբյուրներում չկա ոչ մի հիշատակում աշակերտներից մեկի խոստովանության մասին, մինչդեռ քրիստոնյաներին հետապնդողները հենց այդպիսի նպատակ են ունեցել»,- կիսվել է Ուոլլեսը: