3 շրջան` կատարելության ճանապարհին

3 շրջան` կատարելության ճանապարհինԿատարելության տանող ճանապարհին կա 3 շրջան, որոնցից յուրաքանչյուրը ներառում է տառապանքներ: «Երկինք» ցուցանակով ճանապարհը, որը շրջանցում է տառապանքները, իրականում այնտեղ չի տանում:

Ա Պետրոս 5.10. «Եվ ամեն շնորհքի Աստվածը, որ մեզ կանչեց իր հավիտենական փառքի մեջ Քրիստոս Հիսուսով, ձեզ՝ որ մի քիչ չարչարվում եք, կատարյալ անի, հաստատի, զորացնի,  հիմնի»:

Տառապանքները ունեն նպատակ և իմաստ: Աստված երբեք խնդիրներ թույլ չի տալիս, եթե դրանք չունեն որոշակի նպատակ: Եվ այդ նպատակը մեզ ինչ-որ բան ցույց տալը չէ կամ համոզելը: Աստված հետաքրքրված է նրանում, որ մեզ պատրաստի հավիտենությանը: Մեր կարճաժամկետ փորձություններն ու տառապանքները կանչված են՝ մեզ ներսից փոխելու:

Ի՞նչ է Աստված անում: Սուրբ Հոգու աշխատանքի վերջնական նպատակը մեր մեջ մեր կատարելությունն է: Այլ խոսքերով՝ Աստված ջանում է, որ մենք կատարյալ դառնանք: Իսկ դրա համար պետք է նվազագույնը անցնել 3 շրջան:

Շրջան առաջին՝ հաստատություն: Ցանկացած աճի համար պետք է համոզված լինել, որ քո  դիրքորոշումը ճիշտ է: Ոչ ոք չի կարող լավ քարոզիչ լինել, եթե չի հավատում այն անենին, ինչ ասում է: Ոչ ոք չի կարող իսկական քրիստոնյա լինել, եթե չի հավատում այն սկզբունքներին, որոնք Աստված է հռչակել Իր Խոսքի մեջ:

Տառապանքները կանչված են՝ մեզ կատարյալ դարձնելու:

Այդ պատճառով Նա ցնցում է մեր հիմքերը: Նա անում է դա, որպեսզի մնա միայն անխախտը, հավիտենականը և մեզ համար իրապես ճշմարիտը: Դատեք ինքներդ. եթե խնդիրներ են գալիս, վերաքննում են անցնում մեր բոլոր հայացքները և համոզմունքները:

Երկրորդ շրջանում Աստված անցնում է մեր ամրության ստուգմանը: Որքա՞ն զորավոր ենք մենք: Որքանո՞վ ենք պատրաստ՝ հալածվելու մեր համոզմունքների համար: Չէ՞ որ մեր համոզմունքների զորությունը ոչ թե դրանց հեղինակության կամ տրամաբանական լինելու մեջ է, այլ նրանում, թե որքանով ենք պատրաստ հալածվել դրանց համար: Հենց այս պատճառով է Տերտուղիանոսն ասել, որ «քրիստոնյաների արյունը Քրիստոսի սերմն է»:

Երբ մարդը հրաժարվում է իր հավատքի համար հալածվելուց կամ ամեն կերպ խուսափում հրապարակային դավանանքից, դա վկայում է այն մասին, որ նրա հավատքը կամ ճշմարիտ չէ, կամ էլ նա այնքան էլ ճշմարիտ հետևորդ չէ: Քանի դեռ մենք վախենում ենք հալածանքից, մենք կպարտվենք:

Եվ երրորդ շրջանըկատարելության ճանապարհին՝ անխախտ հավատքն է, երբ պատրաստ ենք անգամ մեռնելու դրա համար: Այստեղ պետք է ճշտում մտցնել, ոչ թե հանուն Քրիստոսի, այլ հանուն Նրա հանդեպ հավատքի: Երբ մենք անգամ հանգամանքների ճնշման տակ չենք հրաժարվում մեր հավատքից, չենք հանձնում մեր դիրքերը, անգամ երբ մեր կյանքին վտանգ է սպառնում. սա էլ իսկական անխախտ հավատքն է:

Ա. Վելիչկո