Ծնողներ չենք վաճառում…

Չենք վաճառում...Ամուսինները մտնում են մանկական խանութ: Նրանք հերթով երկար զննում են բոլոր խաղալիքները: Սակայն չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ գնեն: Նրանց է մոտենում բարեհամբույր վաճառողուհին ու հարցնում, թե ինչով կարող է օգնել.

-Հասկանո՞ւմ եք,- սկսում է բացատրել կինը,- մենք ունենք փոքրիկ աղջիկ, բայց ամբողջ օրը մենք երկուսս էլ աշխատանքի ենք և տանը գրեթե չենք լինում:

– Նա հազվադեպ է ժպտում,- շարունակում է տղամարդը,- և մենք ցանկանում ենք այնպիսի մի նվեր գնել, որը նրան կերջանկացնի:

– Այն ժամանակ, երբ մենք տանը չենք լինում… դե, այնպիսի նվեր, որը կուրախացնի նրան, կհանգստացնի անգամ այն ժամանակ, երբ նա մենակ է լինում տանը,- մանրամասնում է կինը:

-Ներեցեք, բայց մենք ծնողներ չենք վաճառում,- ժպտում է վաճառողուհին ու հեռանում:

Բրունո Ֆերերո