Պողոսի խայթը և Աստծո խոստմունքը

Հիսուսը մեզ խնդիրներից զուրկ հեշտ կյանք չի խոստացել: Նա հակառակն է ասում. «Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք. աշխարհքումը նեղություն կունենաք, բայց քաջացեք՝ ես հաղթել եմ աշխարհքին» (Հովհաննես 16.33):

Սաղմոսերգուն իր հերթին հավելում է. «Շատ են արդարի նեղությունները, բայց Տերն այն ամենիցը փրկում է նրան» (Սաղմոս 34.20): Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց խնդիրներն անհրաժեշտ են՝ սովորելու, աճելու, հասուն ու զորավոր դառնալու: Հակառակ դեպքում՝ մենք գուցե կանգնենք տեղում:

Փոլ Իվանսը ասել է. «Վշտերը Աստծո կողմից հիմնված հաստատություններ են»: Դժվարությունները, որոնց մենք բախվում ենք, սովորեցնում են մեզ Աստծո էությունը և թույլ տալիս աճելու հավատքի մեջ: Ինչպե՞ս մենք իմանանք, որ Աստված մատակարարող է, եթե կարիքներ երբևէ չենք ունեցել: Ինչպե՞ս իմանանք, որ Նա մխիթարող է, եթե երբեք վիշտ չենք վերապրել և միայնակության զգացում չենք ունեցել: Ինչպե՞ս ճանաչենք Նրան՝ որպես Փրկչի, եթե երբեք կորած չենք եղել: Առանց պայքարի հաղթանակ լինել չի կարող, առանց փորձության վկայություն լինել չի կարող:

Պողոսի անձնական խնդիրը

«Եվ որ հայտնությունների առավելությամբը չհպարտանամ, մարմնիս համար խայթ տրվեցավ ինձ՝ սատանայի հրեշտակ, որ ինձ բռունցքով ծեծի, որ չգոռոզանամ» (Բ Կորնթացիս 12.7):

Նելսոնի խմբագրության Աստվածաշնչյան բառարանն ասում է, որ «խայծ» բառը կարող է վերաբերել «ցից» բառին, որի վրա հնադարում մարդկանց էին նստեցնում: Պողոսն իր խնդիրը համեմատում է սուր մի բանի հետ, որը մշտապես խայթում էր իրեն:

Եվ ահա միլիոն դոլար արժողությամբ մի հարց. այդ ի՞նչ խայթ տրվեց Պողոսին:

Նա մտադրված կերպով հարցը առանց պարզաբանման է թողնում, և բոլոր քարոզիչները խորհում են դրա շուրջ 2000 տարի շարունակ:

Մեղավորության զգացում. Ոմանք համարում են, որ Պողոսը պայքարում էր մեղավորության զգացումից և իրեն անընդհատ հետապնդող հիշողություններից այն հալածանքների մասին, որ ինքը ենթարկել էր քրիստոնյաներին:

Ֆիզիկական տկարություններ. Նկարագրելով մարմնի խայթը՝ Պողոսը երեք անգամ հիշատակում է «տկարություն» (Բ Կորնթացիս 12.5) բառը, մի եզրույթ, որը սովորաբար նույնացվում է հիվանդության հետ: Նա ասես բերում էր նրան, որ աչքերի հիվանդություն ունի: Ղուկաս առաքյալը՝ բժիշկը, ով ճամփորդում էր նրա հետ, կարողանում էր բուժել նրան իր տկարություններից:

Փորձություն. Շատերը համարում են, թե Պողոսի մարմնի խայթը կրքի հետ պայքարն էր, քանի որ նա ամուրի էր: Ինչպես նախկին փարիսեցի (Գործք Առաքելոց 23.6)՝ միգուցե ամուսնացած էր եղել: Մյուսները համարում են, որ Պողոսը այրիացել էր (այլապես ինչպե՞ս կարող էր այդքան իմաստուն խորհուրդներ տալ՝ երբեք ամուսնացած չլինելով): Հստակ է, որ նա իրեն վեր չէր համարում մարմնավոր ցանկություններից:

Հալածանքներ. Ցանկացած քաղաքում, որտեղ Պողոսը քարոզում էր, տեղ ուներ կամ արթնությունը, կամ հակառակությունը, իսկ երբեմն էլ՝ երկուսը միասին: Շատ վայրերում նրան հետապնդում էին թշնամիները, հոռետեսները, կեղծ առաքյալները: Նրան երեք անգամ ծեծում են ձողերով, մեկ անգամ քարերով, և երեք անգամ նավաբեկություն է վերապրում:

Կորնթոսի եկեղեցին. Կա նաև ենթադրություն, որ այդ եկեղեցին Կորնթոսում Պողոսի համար մարմնի խայթոցի պես էր այն ողջ լարվածության պատճառով, որ հասցնում էր նրան:

«Մարմնի խայթոցների» հնարավոր տարբերակները կարելի է անվերջ շարունակել: Խնդիրը նրանում է, որ մենք հստակ չգիտենք, թե ինչում էր Պողոսի խնդիրը, քանի որ նա չի մեկնում: Մենք գիտենք միայն, որ այն թույլ է տալիս նրան լինելու խոնարհ:

Պողոսի մշտական աղոթքը

Եվ այսպես. ինչ էր Պողոսն անում այս խնդրի առիթով: Նա անում էր այն, ինչ մենք ենք անում. խնդրում ազատություն դրանից: «Սրա համար երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ նրան հեռացնի ինձանից» (Բ Կորնթացիս 12.8):  Բայց հաճախ մեր խնդիրները ծառայում են ավելի բարձր նպատակի համար, որի մասին մենք չենք էլ ենթադրում: Ինքնախղճահարությունը ստիպում է մեզ պատռելու բոժոժը՝ ազատ արձակելու տառապող թիթեռին՝ չհասկանալով, որ այդ պայքարն է, որ հնարավորություն է տալու թիթեռի թևերին ամրանալու և զարգանալու, որպեսզի մեկ օր նա կարողանա թռչել:

Աստծո հզոր խոստմունքը

«Բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարվում» (Բ Կորնթացիս 12.9):

Աստծո շնորհը, որ տրվում է մեզ փորձությունն անցնելու համար, ավելի մեծ է, քան այդ փորձությունը: Աստծո շնորհը պարզապես չվաստակված սերը չէ և բարեհաճությունը, այլ նաև աստվածային կարողությունը՝ մեր խնդիրները լուծելու: Շնորհը Աստծո բարի կամքն է մեզ համար և Աստծո կարողությունը (զորությունը) մեր մեջ:

Եվ այսպես, ո՞րն է ձեր խայթը: Աստված, գուցե, այն վայրկենապես վեր չառնի, բայց Նա կտա շնորհ՝ վերապրելու և անցնելու: Այդժամ Պողոսի հետ միասին մենք կարող ենք ասել. «Երբ որ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ» (Բ Կորնթացիս 12.10):

Բեն Գոդվին