Բժշկություն մաշկային հիվանդությունից

Բժշկություն մաշկային հիվանդությունիցԵս անձամբ եմ տեսել ու վերապրել Աստծո հրաշքը իմ կյանքում:

Երկար ժամանակ տանջվում էի մաշկային հիվանդությունից: Մի շարք քիմիական նյութեր էի փորձել, տարբեր բժիշկների դիմել: Ոչ մի փոփոխություն չէր լինում:

Հետո մեկ օր որոշեցի դիմել Աստծուն: Այդ ժամանակ որոշ գիտություն ունեի Նրա մասին, բայց Նրա հետ չէի: Շատ մեղքեր էի գործում: Չգիտեի, թե ինչպես պետք է աղոթել ու պարզապես իմ բառերով խնդրեցի Աստծուն՝ ազատել ինձ այդ հիվանդությունից:

Կարճ ժամանակ անց եկեղեցական մի տոն էր: Եվ ես գնացի եկեղեցի: Ծառայության ժամանակ այնպիսի՜ հանգստություն վերապրեցի, որ նախկինում չէի զգացել, նաև անհասկանալի ուրախություն ու բարություն էր տիրել սրտիս: Վերջում, երբ ապաշխարության հրավեր հնչեց, ես արձագանքեցի ու իմ կյանքը նվիրեցի Հիսուսին:

Այդ օրվանից հիվանդությունը սկսեց հետ նահանջել: Դա ուղղակի հրաշք էր: Բժիշկներն անգամ ոչինչ բացատրել չէին կարողանում: Այժմ ես լիովին առողջ եմ: Շնորհակալ եմ ամենակարող Աստծուն ինձ փրկելու և բժշկելու համար: Ողջ փառքը միայն Նրան:

Դենիս