Այս օրը՝ ապրիլի 8-ին, ծնվել է «Նա հարյալ է» օրհներգը

Այս օրը՝ ապրիլի 8-ին, ծնվել է «Նա հարյալ է» օրհներգըԳերմանիայում ուսումնառության տարիներին Կառլ Ֆերդինանդ Վիլհելմ Ուալթերը երկու կարևորագույն իրադարձության է բախվում: Առաջինը հոգևոր ճգնաժամն էր, երբ ընկերոջ օգնությամբ նա ի վերջո գալիս է այն համոզմանը, որ արդարացված է Աստծո շնորհով:

Եվ երկրորդը՝ առողջական ճգնաժամը. քիչ էր մնում մահանար թոքերի հիվանդությունից: Այս պատճառով հարկադրված է լինում 6 ամսով դադարեցնել իր դասընթացները, թեև այդ ամիսները ևս զուր չեն անցնում: Նա սկսում է կարդալ Մարտին Լյութերի գործերը և մեկընդմիշտ համոզվում, որ դա է ճշմարիտ աստվածաբանությունը: Այս վստահությունը նրան մեկ այլ խնդրի առջև է կանգնեցնում:

Համալսարանն ավարտելուն պես նա դասախոսության է անցնում, այնուհետ ձեռնադրվում է և հովվական ծառայության անցնում Սաքսոնիայի թագավորությունում: Այնուամենայնիվ գերմանական հոգևոր ղեկավարությունը ռացիոնալիստական հայացքների կողմնակիցն էր, որը դեմ էր հանդես գալիս Ուալթերի ուսմունքներին:

Այս ամենից հետո Ուալթերը միանում է հարյուրավոր համախոհների և մեկնում Ամերիկա: Այստեղ նա օգնում է գտնել լյութերանյան եկեղեցու Միսսուրիի սինոդը: Քարոզում է շատ պատգամներ և հիմնում երկու եկեղեցական ամսաթերթ: Նա երբեք չի նահանջում իր լյութերանյան դավանանքից և մինչև վերջ հավատարիմ է մնում դրան:

Գերծանրաբեռնված աշխատանքի արդյունքում Ուալթերի առողջականը տեղի է տալիս: Նա վերադառնում է Գերմանիա՝ այդքան անհրաժեշտ հանգիստ առնելու: Նավարկության ընթացքում նա գրում է մի օրհներգ, որն ավելի ուշ անգլերեն է թարգմանվում Աննա Մեյերի կողմից: Նրա անձնական գրառումներում կարդում ենք. «Զատկի առաջին օրը՝ ապրիլի 8-ին, 1860թ, օվկիանոսի մեջտեղում».

Նա հարյալ է, Քրիստոս Հիսուս Տերը,

Նա բաց արեց մահվան բանտը՝ մարմին առած Խոսքը

Թշնամին պարտվեց, երբ Գողգոթա լեռան վրա

Խաչին գամվեց Արարիչ Տերը:

Այնուհետ Ուալթերը վերադառնում է Ամերիկա, քարոզչական և հովվական լայն գործունեություն ծավալում, տարիներ շարունակ ծառայում նաև որպես Միսսուրիի սինոդի նախագահ: Նա մահանում է 1887թ-ին Սենթ Լուիսում 76 տարեկան հասակում:

Աղբյուր՝ christianity.com