Տերը բժշկեց իմ մայրիկին

Տերը բժշկեց իմ մայրիկինՓառք Աստծուն, Ով բժշկեց իմ մայրիկին քաղցկեղից:

Մայրս 48 տարեկան է: Անցյալ տարվա հոկտեմբերին բժիշկները հայտնաբերեցին ուռուցք նրա կրծքագեղձում: Հետազոտության արդյունքում ախտորոշումն այսպիսին էր. 4-րդ աստիճանի քաղցկեղ, թոքերին հասնող հազվագյուտ մետաստազներով: Մայրս սարսափելի հազում էր:

Երբ ես իմացա այդ մասին… ես ուղղակի իմ մտքում արդեն «թաղում էի» նրան… մեկ շաբաթ աննկարագրելի սթրեսային վիճակում էի… միայն լացում ու լացում էի…

Հետո պատահաբար համացանցում կարդացի վկայություն՝ հավատքի զորությամբ, աղոթքով և Սուրբ Հոգու ներգործությամբ քաղցկեղից բժշկվելու մասին, հետո մեկ այլ նման վկայություն աչքիս ընկավ, հետո երրորդը… և շատ վկայություններ գտա, որտեղ մարդիկ գրել էին, թե ինչպես է Աստված իրենց բուժել ծանրագույն հիվանդություններից:

Ես սկսեցի կարդալ Աստվածաշունչ, եկեղեցի գտա, սկսեցի հաճախել, լսել Աստծո Խոսքը, և միառժամանակ հետո այնպիսի՜ թեթևություն զգացի. իմ մեջ հավատք էր բարձրացել, որ այդ նույն Աստված, Ով փրկում է ուրիշներին, իմ մայրիկին էլ կարող է փրկել: Ես իմացա, որ Աստծո կամքն է, որպեսզի մենք կյանք ունենանք, ավելին՝ կյանք ավելցուկով:

Այո՛, ես հավատացի: Խնդրեցի: Աղոթեցի: Հավատաց նաև իմ մայրիկը, և նա նույնպես աղոթում էր, ինչպես նաև մեր հարազատները:

Այժմ՝ քիմիաթերապիայի 6 կուրս անցնելուց հետո, բժիշկներն ուղղակի հիացած ասում են, որ նման արդյունքը զարմանալի ու անսպասելի է. քաղցկեղի հետքն անգամ չի երևում: Դա հրաշք է:

Աստված ամենակարող է: Փառք Նրան: Նա ոչ միայն բժշկեց իմ մայրիկին, այլև փրկություն ու հավիտենական կյանք պարգևեց մեր ամբողջ ընտանիքին:

Ես հիմա գիտեմ, որ կյանքի նպատակը Աստծուն ճանաչելն է:

Յուլյա