Կարիք չկա՝ սպասեք մեկին, ով բժշկության պարգև ունի. Ջոն Բիվեր

Կարիք չկա՝ սպասեք մեկին, ով բժշկության պարգև ունի. Ջոն ԲիվերԵս հավատում եմ, որ յուրաքանչյուր հավատացյալ կարող է գործել Հոգու ցանկացած պարգևով: Եթե որևէ հավատացյալ մեծ հրաշքի կարիք ունի, հրաշագործության պարգևը կարող է գործել նրա կյանքում:

Աստված հատուկ պարգևներ է շնորհում նաև առանձին մարդկանց, և այդ պարգևները մշտապես գործում են նրանց կյանքում: Մենք ճանաչում էինք մի մարդու, ով սրտային հիվանդություններ բժշկելու պարգև ուներ:

Այդպիսի մարդիկ ԱՄՆ-ի տարբեր մասերից գնում էին, որպեսզի մասնակցեին նրա հավաքույթներին, և բժշկություն էին ստանում: Այդ բժշկության պարգևն օգնեց նրան կատարել այն ծառայությունը, որի համար նա կանչված էր:

Բայց ես նաև հիշում եմ իմ ընկերներից մեկի պատմությունը, ում որդին խեղդվել էր լոգարանում: Էլեկտրական հոսանքը սպանել էր նրան, և նա 45 րոպե մահացած էր մնացել: Ընկերս պատմում էր. «Ջոն, ես աղոթեցի 30 րոպե, և ոչինչ չկատարվեց: Շտապ օգնության աշխատակիցները նողկանքով էին ինձ նայում: Հանկարծ ինչ-որ բան հարվածեց գլխիս, ինչ-որ մեկը նայեց աչքերիս միջով, ու ես ասացի որդուս՝ դու չես մահանա և կապրես»: Եվ նրա որդին հարություն էր առել մեռելներից:

Նա հավատաց, և հավատքի պարգևն էր, որ գործեց նրա միջոցով: Այդ պահին նա պարզապես ուներ այդ պարգևի կարիքը: Եվ այդ ժամանակ նա ծառայող չէր: Նա ոստիկանության սպա էր և ոչ մի ծառայություն չէր առաջնորդում: Պարզապես այդ օրը տուն էր եկել մի հավաքույթից, որտեղ կյանքում առաջին անգամ քարոզել էր:

Կարիք չկա, որ սպասեք մեկին, ով բժշկության պարգև ունի: Հիսուսն ասաց. «Նրանց էլ, որ հավատացին, այս նշանները կհետևեն… հիվանդների վրա ձեռք կդնեն, և նրանք կառողջանան» (Մարկոս 16.17-18):

Սա նշանակում է, որ դուք պետք է հավատքով աղոթեք մարդկանց բժշկության համար, և Աստված կպատվի ձեր քայլը, որովհետև Նա պատվում է Իր Խոսքը: