Արժե մեկ անգամ ևս փորձել…

Արժե մեկ անգամ ևս փորձել...Մի մեծ ակվարիումի մեջ գայլաձուկ են տեղադրում: Նա լողում է ակվարիումի երկայնքով: Հետո մի մասում տեղադրում են թափանցիկ հաստ ապակի, և երբ ձուկը փորձում է այդ կողմ լողալ՝ բախվում է ապակուն:

Քանի որ այն թափանցիկ էր, նա նորից ու նորից հասնում էր ակվարիումի այդ հատվածին և ամեն անգամ նորից բախվում անտեսանելի արգելքին:

Երկար ժամանակ ձուկը փորձում է ճեղքել այդ ապակին, բայց՝ ապարդյուն: Եվ ահա երբ նրա ուժերը սպառվում են, նա նահանջում է և այլև չի լողում դեպի այդ հատվածը:

Գիտնականները հեռացնում են ապակին, բայց գայլաձուկը, միևնույնն է, այլևս չի լողում դեպի այդ կողմ: Նա լողում է իր փոքրիկ տարածության մեջ՝ մինչդեռ կարող էր օգտագործել ամբողջ ընդարձակ տարածքը:

Սա մի պարզ օրինակ է մարդկային կյանքի մասին ևս: Շատերս ժամանակին շատ ենք փորձել «այն կողմ անցնել», բայց արգելքներ են եղել: Իսկ հիմա գուցե այդ արգելքներն այլևս չկան, բայց անցյալի փորձառությունը, որ հաստատուն արմատներ է գցել մեր մտքի մեջ, թույլ չի տալիս առաջ շարժվել և զարգանալ: Գուցե արժե ընդամենը մեկ քայլ անել և ստանալ արժանի պարգևատրում մեր մի ժամանակ արված աշխատանքի և ջանքերի համար:

Անհայտ հեղինակ