Նրա հավատքը հիմա ապրում է իմ մեջ. իմ աստվածավախ տատիկի ժառանգությունը

Նրա հավատքը հիմա ապրում է իմ մեջ. իմ աստվածավախ տատիկի ժառանգությունըԵրեխաները, ովքեր հունից հանում էին նրան, արդեն մեծացել են: Հիմա նա օգնում է ինձ մեծացնել դստերս՝ իր ծոռնիկին, և փորձում կիսվել իր հավատքով մոտակայքում ապրող կանանց հետ, ովքեր չգիտեն Հիսուսի մասին:

Հիշում եմ, որ հաճախ առավոտվա ժամերին` մինչև արևածագը, ես գտնում էին նրան հյուրասենյակում ծնկի եկած. նրա Աստվածաշունչը բաց էր, իսկ գլուխը՝ խոնարհված: Երբ ոտքի էր բարձրանում, տեսնում էի գաղտնիքն այն բանի, թե ինչու է նա այդչափ սիրում և այդպես ապրում: Այդ բացված Գրքի էջերում նրա Աստված ասում էր, որ Ինքը փոխում է կյանքեր: Նա ապացուցել էր դա նրանով, որ փոխել էր տատիկիս սեփական կյանքը:

Առաջին միսիոները, ում ճանաչել եմ

Եվ այսպես, նրա համար կյանքի գործ էր՝ Աստծո ուղերձը հասցնել բոլորին, ում ինքը գիտեր: Նա սկսեց կարիքավորներին օգնություն տրամդրելուց՝ ուղարկելով նրանց ոգեշնչող բացիկներ. զանգահարում էր և այցելում նրանց: Ցանկանում էր, որ պատանի աղջիկները իր եկեղեցում իմանային, որ Աստծո ճանապարհը ամենաուրախ և ամենացանկալի ճանապարհն է, և նա ջերմեռանդորեն աղոթում էր, ինչպես նաև ամեն շաբաթ աստվածաշնչյան աշակերտության դասեր կազմակերպում:

Ամռանը մենք նրա հետ մեքենա էինք նստում և ուղևորվում գեղեցիկ ծովածոցի ափերի երկայնքով՝ տեսակցելու կանանց, ովքեր ապրում էին բլուրներում՝ իրենց օրերն անցկացնելով ծխելով, ովքեր չունեին ո՛չ ատամներ, ո՛չ էլ գիտություն Հիսուսի մասին:

Եթե նա հանդիպեր ձեզ, կսիրեր և կցանկանար, որ դուք իմանայիք ավելի մեծ սիրո մասին, քան իր սեփականն է:

Տատիկս առաջինն էր, ով պատմեց ինձ Հիսուսի մասին՝ ապրելով իր առաքելությամբ հենց այնտեղ, որտեղ ինքը կար: Նա ուներ սեփական երեխաներին քրիստոնեական մթնոլորտում մեծացնել չկարողանալու ափսոսանք: Սակայն Աստված օգնեց նրան՝ վերածելու այդ ափսոսանքը ուրախության՝ անելու դա իմ՝ իր թոռնուհու համար: Նա ապրում և շնչում էր Աստծո Խոսքով և իմ սիրտը լցնում էր Նրա ճշմարտությամբ այն պահից, հենց որ ես սկսեցի խոսել:

Ինչպես երիտասարդ Տիմոթեոսը, ես տեսա հավատքը նախ տատիկիս մեջ: Եվ շուտով նրա հավատքը դարձավ իմ հավատքը: Նա իմ կողքին էր՝ ծնկի եկած, երբ ես առաջին անգամ գիտակցեցի ապաշխարության անհրաժեշտությունը և խնդրեցի Հիսուսին՝ փրկել ինձ իմ մեղքերից:

Նրա հավատքը հիմա ապրում է իմ մեջ. իմ աստվածավախ տատիկի ժառանգությունըԱստվածաշունչը ծովածոցում

Մի քանի տարի առաջ, երբ նա սովորականի նման մի օր մեր տանից դուրս եկավ՝ վերադառնալու իր տուն, եղանակը մառախլապատ էր: Եվ ես որոշ ժամանակ անց զանգահարեցի նրա տուն՝ համոզվելու, որ նա ապահով տեղ հասել: Զգում էի, որ ինչ-որ բան այնպես չէ: Պապիկս վերցրեց հեռախոսը, սակայն չէր կարողանում պատասխանել, փոխարենը խնդրեց, որ մորեղբայրս խոսի ինձ հետ:

Պարզվեց, որ տատիկիս մեքենան հատուկ մեքենայով դուրս էին բերել ծովածոցի հատակից, որտեղ նա ընկել էր՝ սահելով ձյունապատ ճանապարհին: Հետո, երբ սառույցը հալչեց, տատիկիս իրերը գտնվեցին այնտեղ:

Ես հիշում եմ, որ ինչ-որ մեկը ձեռքերիս մեջ դրեց նրա Աստվածաշունչը: Էջերը թաց էին և փխրուն: Ես բացեցի այն՝ տեսնելու տատիկիս նշումները: Թանաքը տարածվել էր, և հավանաբար միայն ես գիտեի, որ նախքան ջուրն ընկնելը դրանք արդեն խոնավացած էին նրա արցունքներից:

Թաց էին մոր արցունքներից, ով ծնկի եկած ջերմեռանդորեն աղոթում էր, որ իր երեխաները հավատքի գան: Թաց էին ընկերուհու արցունքներից, ով աղոթում էր, որ իր հարևանները Աստծուն գան: Եվ թաց տատիկի արցունքներից, ով աղոթում ու խնդրում էր Աստծո պաշտպանությունը իր թոռնիկի համար, որ նա բարեպաշտ օրիորդ մեծանա:

Նրա հավատքը հիմա ապրում է իմ մեջ. իմ աստվածավախ տատիկի ժառանգությունըՊահեք Աստծո շնորհը

Տատիկնե՛ր, մի թերագնահատեք ձեր ազդեցությունը ձեր թոռնիկների կյանքում: Նրանք սովորում են, տեսնում այն, ինչ դուք գնահատում եք և այն առաջնահերթությունները, որոնցից բաղկացած է ձեր օրը: Ինչի մասին եք խոսում և ում հետ. սա նույնպես կարևոր է:

Գուցե ձեզ դուր չի գալիս ձեր թոռների կյանքը կամ այն, թե ինչպես են նրանց ծնողները վարում իրենց գործերը, բայց հանուն նրանց հոգիների և ապագայի՝ սիրեք նրանց այնպես, որ տաք ավելին, քան խաղալիքներ, քաղցրավենիք, հագուստ կամ զբոսանքներ: Եկեք տանք նրանց այն, ինչ, 30 տարի անց անգամ, երբ դուք լքեք այս աշխարհը, շարունակի պտուղ բերել նրանց կյանքում և այլ մարդկանց կյանքում՝ շնորհիվ ձեր համառության, անձնազոհության և հարատևող աղոթքների:

Քչերը կարող էին կարեկցել այնպես, ինչպես իմ տատիկը:

Նա միշտ արցունքներն աչքերին պատմում էր իր անցյալի մասին, թե ինչպես է Քրիստոսին եկել: Իսկ ձեզ, սիրելինե՛ր, ում խիղճը տանջում է ծախսված տարիների և բաց թողնված հնարավորությունների համար, նա կնայեր կրկին արցունքախառն աչքերով, թաշկինակ կպարզեր և կասեր, ինչպես մեկ անգամ մեկին ասել էր. «Կառչեք Աստծո շնորհից: Ոչինչ այնքան չի դրդում ծառայության և սիրո, ինչպես այն բանի գիտակցումը, թե ինչպես ձեզ սիրեց և ծառայեց Քրիստոսը: Նրա սերը ձեր հանդեպ և այն, թե ինչպես է Նա որոնել ձեզ և բերել ձեզ Իր մոտ, թող լինի օրինակն այն բանի, որ դուք էլ գնաք մարդկանց մոտ և հասնեք նրանց, ում հետ ապրում եք մի տան մեջ կամ քաղաքում: Դուք չգիտեք, թե որքան դեռ ժամանակ ունեք, բայց գիտեք, որ ունեք ժամանակ հենց հիմա: Այնպես որ, Աստծո շնորհը ձեր հետևում և առջևում պահելով՝ մի ծախսեք ձեր կյանքի այս թանկարժեք ընթացքը»:

Էրիկա Օուեն