Անբիծ և անարատ. Աստվածաշնչյան համարներ

Անբիծ և անարատ. Աստվածաշնչյան համարներ«Ամեն բան գործեցեք առանց տրտնջանքի և վիճաբանությունների, որ լինեք անբիծ և անարատ՝ որդիք Աստծո առանց մեղադրանքի այն կամակոր և ծռած ազգի մեջ. որոնց միջում երևաք՝ ինչպես լույս տվողներ աշխարհի մեջ» (Փիլիպպեցիս 2.14-15):

«Եվ ձեզ էլ, որ մի ժամանակ օտարացած և թշնամի էիք մտքով չար գործերումը, հիմա հաշտեցրեց իր մսեղեն մարմնի մեջ իր մահի ձեռովը, որ ձեզ սուրբ, անբիծ, անարատ կանգնեցնի իր առաջին» (Կողոսացիս 1.21-22):

«Պատվիրում եմ քեզ Աստծո առաջին, որ դու պատվիրանքը անբիծ և անարատ պահես, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությունը։ Որ իր ժամանակին ցույց կտա՝ Երանելին և միայն Հզորը, թագավորների Թագավորը, և տերերի Տերը» (Ա Տիմոթեոս 6.13-15):

«Ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկով փրկվեցիք ձեր հայրենավանդ ունայն վարմունքից, այլ Քրիստոսի պատվական արյունովը, ինչպես մի անբիծ և անարատ գառի» (Ա Պետրոս 1.18-19):

«Ջանք արեք, որ անբիծ և անարատ գտնվեք նրա առաջին խաղաղության մեջ» (Բ Պետրոս 3.14):

«Եվ նրան, որ կարող է անարատ պահել ձեզ և անկեղծ կանգնեցնել իր փառքի առաջին անբիծ ցնծությունով. այն մեկ իմաստուն Աստծուն և մեր Փրկչին [մեր Տեր Հիսուս Քրիստոսով] փառք և մեծություն, զորություն և իշխանություն, [բոլոր դարերից առաջ] և հիմա և ամեն հավիտյաններում։ Ամեն» (Հուդա 1.24-25):