Ունենալ Տիրոջ խաղաղությունը. հովիվ Արթուր Սիմոնյան

Ունենալ Տիրոջ խաղաղությունը. հովիվ Արթուր Սիմոնյան«Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ոչ թե ինչպես աշխարհն է տալիս` Ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չխռովի և չվախենա» (Հովհաննես 14.27):

Գրված է՝ ձեր սիրտը չխռովի և չվախենա: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր սիրտը խռովի և վախենա ինչ-որ բանից: Եթե խռոված և վախեցած ես, սիրտդ բա’ց Տիրոջ առջև, և Նա քեզ կլցնի Իր խաղաղությամբ:

Սիրելինե՛ր, եթե մենք Աստծո խաղաղությունը չունենանք, կապրենք վախի և տագնապի մեջ: Այդ իսկ պատճառով պետք է ձգտենք խաղաղություն ձեռք բերելու, բայց ոչ թե այն խաղաղությունը, որ աշխարհն է տալիս, այլ` Տիրոջ խաղաղությունը:

Պարզապես, հավատքով աղոթե՛ք. «Տե՛ր, Դու խաղաղություն ես թողել մեզ. խնդրում եմ, լցրո՛ւ ինձ Քո խաղաղությամբ»: Եվ Տերը կպատասխանի ձեզ:

Որոշում կայացրե՛ք, որ ջանք չեք խնայի՝ բոլորի հետ խաղաղություն ունենալու, իսկ եթե չստացվի, խնդրե՛ք Տիրոջ օգնությունը:

Ապրե՛ք Աստծո խաղաղության մեջ: Ամե՛ն: