Այս օրը՝ ապրիլի 4-ին, ննջում է Միլանի եպիսկոպոսը

Այս օրը՝ ապրիլի 4-ին, ննջում է Միլանի եպիսկոպոսը397թ-ի այս օրը՝ ապրիլի 4-ին, Միլանի եպիսկոպոս Ամբրոսը մահվան մահճում էր: Գիտակցաբար, թե անգիտակցաբար այդ պահին նա մեկնում է ձեռքերը, ինչպես Քրիստոս՝ խաչի վրա… Հիսուս էր նրան հայտնվել տեսլիքի միջոցով: Քիչ անց նա հավիտյան ննջում է:

Իր գործունեության ողջ ընթացքում եպիսկոպոսը հասցրել էր վայելել ժողովրդի մեծ սերն ու հարգանքը: Նա հսկայական ազդեցություն ուներ, ինչպես մեր օրերում շատ ազնվական այրեր:

374թ-ին, երբ Ամբրոսը  Հյուսիսային Իտալիայի նահանգապետն էր, նրա առջև նոր դռներ են բացվում: Այդ օրերում դեռևս գործում էր այն ավանդույթը, երբ մարդիկ էին ընտրում իրենց եպիսկոպոսին, ուստի Միլանի ժողովուրդը պարզապես երկմտության մեջ էր՝ ո՞վ կարող է լինել նոր եպիսկոպոս: Ոմանք ցանկանում էին Արիան անունով քահանային, սակայն վերջինս հերքում էր Քրիստոսի աստվածությունը: Ոմանք էլ ցանկանում էին այնպիսի եպիսկոպոսի, որ կքարոզեր Քրիստոսի՝ Աստծո Որդի լինելու հանգամանքը:

Երբ ժողովրդի շրջանում առաջացած խմորումները սկսում են լայն թափ առնել՝ վերածվելով մեծ ընդվզման, Ամբրոսը մեկ քայլ առաջ է գնում և կոչ անում մարդկանց քրիստոնեավայել կերպով պահել իրենց: Այդ պահին մի երեխա ամբոխի միջից գոչում է. «Թո՛ղ Ամբրոսը լինի եպիսկոպոս»: Մարդիկ էլ որոշում են լսել փոքրիկին և համաձայնում են նրա հետ:

Որքան էլ Ամբրոսը կարծեր, որ պատրաստ չէ այս գործին, այժմ նա չէր կարող խուսափել իր պարտավորությունից: Այսպիսով, նա ամբողջովին իր անձը նվիրում է Քրիստոսին և Նրա եկեղեցուն: Իր ողջ գումարները տրամադրում է չքավորներին և վճռականորեն պաշտպանում քրիստոնեական ճշմարտությունը:

Ջասթինան՝ հռոմեական կայսեր մայրը, արիանական էր: Շուտով նա պահանջում է Ամբրոսից հրաժարվել եկեղեցական պաշտոնից: Չնայած ուժգին ճնշմանը, Ամբրոսը հրաժարվում համաձայնության գալ նրա հետ: Այս տեսնելով՝ կայսրուհին զորք է ուղարկում: Եպիսկոպոսն իր հավատակիցների հետ հասկանում է, որ սա հոգևոր պատերազմ է, ուստի զինվում է հոգևոր զենքերով՝ աղոթքով կանգնելով իրավիճակի դեմ: Երբ կայսերական զորքերը շրջապատում են տաճարը, ներսում գտնվող մարդիկ այնտեղ են մնում օրեր շարունակ՝ աղոթելով, սաղմոսներ երգելով և լսելով Ամբրոսի քարոզները:

Քաջացած եպիսկոպոսի ուղերձով և փառաբանությամբ՝ մարդիկ դուրս են գալիս զորքին ընդառաջ: Շատ չանցած Ջասթինան հետ է կանչում իր զորքերին: Այսպիսով, Ամբրոսն ու «զինակիցները» հաղթում են հոգևոր պատերազմը՝ առանց սրի՝ գործածելով հոգևոր զենքերը:

Հետագայում Ամբրոսը բազմաթիվ օրհներգեր է հեղինակում, որոնք դարեր շարունակ գործածվում են եկեղեցական փառաբանության մեջ:

Աղբյուր՝ christianity.com