Ինչպես չշեղվել աղոթքի ժամանակ. Բիլլի Գրեհեմ

Բոլորի մոտ եղել է նման դեպք. սկսում ես աղոթել և այդ ժամանակ հիշում ես կարևոր գործերի, հանդիպումների, իրավիճակների մասին: Ու հանկարծ գիտակցում ես, որ մտքերդ թափառում են, իսկ աղոթքը սովորական մի տեքստ է դարձել: Հարց է առաջանում. ինչպե՞ս կենտրոնացած մնալ աղոթքի ժամանակ:

Առաջին հերթին՝ քրիստոնյաները պետք է հիշեն, թե Ում են իրենք աղոթում. դուք չեք աղոթում ինքներդ ձեզ կամ մեկ այլ մարդու, դուք աղոթում եք Աստծուն՝ տիեզերքի ամենակարող և փառավոր Արարչին: Քրիստոնյաները պետք է հարգեն Աստծո հետ խոսելու հնարավորությունը այնպես, ասես պատրաստվում են զրուցել ԱՄՆ նախագահի կամ Անգլիայի թագուհու հետ:

Որքա՜ն ավելի մեծ է Աստված: «Ո՞վ է աստվածների մեջ քեզ պես, ով Եհովա. ո՞վ է քեզ պես՝ սրբության մեջ փառավորված օրհնություններով սքանչելի, հրաշքներ անող» (Ելից 15.11):

Ձեր աղոթքի մեջ հատկացրեք ժամանակ Աստծուն մեծարելու համար և Նրանից գոհանալու՝ Իր բարության համար, չէ՞ որ շատ են նրանք, ովքեր Աստծո մոտ գալիս են պահանջների և կարիքների ցուցակներով: Սկսեք գոհանալ Տիրոջից Իր սիրո համար: Սերն այդ այնքա՜ն մեծ է, որ Նա ուղարկեց աշխարհ Իր սեփական Որդուն՝ քեզ համար մահանալու:

Մեկ խորոհւրդ ևս. որպեսզի չշեղվեք աղոթքի ժամանակ Աստծուն գոհանալիս, նշեք կոնկրետ, թե ինչի համար եք գոհանում, հիշեք ու թվարկեք ձեր պատասխանված աղոթքները:

Ձեր օրվա լավագույն ժամանակը Աստծուն նվիրեք: Կարևոր է ուշադրությունը Աստծո վրա կենտրոնացնել ոչ միայն աղոթքի ժամանակ, այլև կյանքի փոփոխությունների ժամանակ, և անգամ՝ եթե լարված օր ունեք:

Անգամ երբ մենք մոռանում ենք Աստծուն, Նա երբեք չի մոռանում մեզ: Նա գիտի, թե ինչ է մեզ հետ կատարվում մեր օրվա յուրաքանչյուր պահին և Նա հետևում է մեզ:

Գոյություն ունեն բազում ռազմավարություններ, որոնք կօգնեն մեզ չշեղվել Աստծուց մեր օրվա ընթացքում, որոնցից առաջինը օրը աղոթքով և Սուրբ Գրքի ընթերցմամբ սկսելն է:

Աղոթեք ամենի ինչի համար, ինչի որ բախվելու եք այդ օրվա ընթացքում. հանդիպումներ, գործեր և այլն, ամեն օր ստացեք Աստծո Խոսքի ձեր մասնաբաժինը Աստվածաշնչից: Թույլ տվեք, որ Աստվածաշնչի այդ մասը տեղ գտնի ձեր հոգում, հիշեք դրա մասին ողջ օրվա ընթացքում՝ այդ խոսքերի մասին մտածելով: Սա նաև միջոցներից մեկն է՝ զարգացնելու շարունակական աղոթքի և Աստծո վրա կենտրոնանալու սովորությունը:

Երբ ծանոթանում եք մեկի հետ, անխոս աղոթեք նրա համար: Երբ իմանում եք մեկի խնդրի մասին, աղոթեք դրա համար: Երբ մեկը փորձում է ձեր համբերությունը, աղոթեք նրա համար:

Գիտեք՝ առանց Աստվածաշնչի՝ մենք Աստծո մասին մեր սեփական գաղափարը ստեղծելու վտանգի տակ ենք հայտնվում: