Ես մարդկանցից այլևս փոխադարձ սեր չեմ սպասում… Մի քրիստոնյայի մտորումներ

Ես մարդկանցից այլևս փոխադարձ սեր չեմ սպասում... Մի քրիստոնյայի մտորումներՄենք այս աշխարհ գալիս ենք դատարկ ձեռքերով՝ մեր դատարկ ձեռքի ափերը ցույց տալով՝ թե ահա մենք ոչինչ չունենք: Եվ կյանքից հեռանում ենք՝ կրկին դատարկ ձեռքերը պարզած՝ ոչինչ մեզ հետ չտանելով: Սավանը գրպաններ չունի:

* * *

Ծերությունը իմաստության ցուցանիշ չէ: Հնարավոր է իմաստուն լինել 15 տարեկանում և հիմար՝ 80 տարեկանում: Խոնարհությունը և ներումը ծերության օրերին՝ իմաստության հատկանիշ են: Ծերության օրերին մարդիկ կամ ամեն ինչից դժգոհ են դառնում, կամ բոլորին ամեն բան ներող: Ո՞ր խմբում կցանկանայիք դուք լինեք:

* * *

Ես մարդկանցից այլևս փոխադարձ սեր չեմ սպասում: Ինձ համար կարևոր է, որ ես շարունակեմ սիրել:

* * *

Հավատացյալները ոչ մի մարդուց լավը չեն: Նրանք նույն տառապանքներն ունեն, ինչ ուրիշները, իսկ երբեմն էլ ավելի շատ: Մեր առավելությունն այն է, որ երբ տառապում ենք, մենք գիտենք, որ դրանով կերպարանակից ենք լինում մեր Տեր Հիսուս Քրիստոսին:

* * *

Չկա ավելի վտանգավոր բան, քան վիրավորված ընկերը:

* * *

Մարդու կյանքի իմաստը երկրի վրա այն վայրը գտնելն է, որտեղ մի ժամանակ ընդհատվել է կապն Աստծո հետ, և վերականգնելն այդ կապը: Չի կարող կյանքը սահմանափակվել կերակուրով, քնով, հանգստով, հաճախ անիմաստ աշխատանքով: Չի կարող Աստծո արարչագործությունը ապրել միայն ուտելու, ֆիզիկական կարիքները բավարարելու, երեխաներ լույս աշխարհ բերելու և կարոտելու համար: Կյանքի նպատակը Աստծո հետ կապի վերականգնումն է:

Եթե մեկը մեզ ստեղծել է, ուրեմն Նա տեսնում ու լսում է մեզ: Նշանակում է՝ մենք միայնակ չենք այս երկրի վրա: Այդ պատճառով երկրի վրա մեր կյանքի նպատակը Արարչի հետ այդ մի ժամանակ ընդհատված կապը գտնելն է:

* * *

Առաջ գնացեք և հետ մի նայեք: Ով պետք է՝ կհասնի ձեզ: Այսպես ճապոնացիներն են ասում:

* * *

Մարդը նման է աղյուսի, որքան շատ է «վառվում», այնքան ավելի պինդ է դառնում:

Միխայիլ Մորգուլիս